Արթուր Մկրտչյանը փոշմանել է. այլևս չի ուզում քննել դատավորների վարքագիծը

Երևանի քրեական դատարանի նախկին նախագահ, այժմ թոշակառու, բազմաթիվ քաղաքական հնչեղության գործերով «հայտնի» դատավոր Արթուր Մկրտչյանը որոշել էր դառնալ  Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ:

Այս մասին 168.amտեղեկացել էր Դատական իշխանության պաշտոնական կայքից:

Այսօր տեղեկացանք, որ Արթուր Մկրտչյանը փոշմանել է. այլևս չի ուզում քննել դատավորների վարքագիծը:

Թե ո՞րն եղել հանձնաժողովի անդամ դառնալու նրա մոտիվացիան, թերևս պարզ է, բայց թե ինչո՞ւ է Արթուր Մկրտչյանն իր դիմումը հետ վերցրել, կփորձենք հասկանալ առաջիկայում:

Կարդացեք նաև

Այս պահին նկատենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած ու կալանքի միջնորդությունը բավարարած, «Գագիկ Սողոմոնյանի» գործով գործը քննող դատավորին հրահանգներ տված, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործը թոշակի անցնելու հիմքով կիսատ թողած, այլ քաղաքական հնչեղության գործեր քննած նախկին դատավորն ինչ-որ պահի ցանկություն է ունեցել դառնալ դատավորների վարքագիծը քննող հանձնաժողովի անդամ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930