«Ես չեմ կասկածում, որ Միքայել Մանուկյանը դա կանի». Արմեն Ռուստամյան

ՀՅԴ-ն վստահ է՝ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն՝ Միքայել Մանուկյանը տիրապետում է քաղաքի խնդիրներին և ընտրվելու դեպքում վարելու է կադրային շատ ճիշտ քաղաքականություն: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Միքայել Մանուկյանը որպես հմուտ ղեկավար իրեն դրսևորել է լավագույնս: Եվ մեր խորին համոզմամբ՝ քաղաքը հմուտ ղեկավարման կարիք ունի: Նա տիրապետում է Երևանի վիճակին: Քաղաքապետն առաջին հերթին պետք է քաղաքը 10 մատի նման ճանաչի, իմանա, թե որտեղ ինչ խնդիրներ կան: Նա նաև պետք է գտնի լավագույն կադրեր, որոնք այդ գործի գիտակներն են»,-ասաց Ռուստամյանը:

Նրա կարծիքով՝ ցանկացած իշխանության ամենակարևոր ցուցանիշն այն է, թե ինչպիսի կադրային քաղաքականություն է վարում: Քաղաքապետը պետք է փնտրի, գտնի լավագույն կադրերին, որոնք կլուծեն քաղաքի բոլոր խնդիրները:

«Ես չեմ կասկածում, որ Միքայել Մանուկյանը դա կանի»,- ասաց նա ու հավելեց՝ բոլոր հին կադրերին չպետք է հանել, ովքեր լավ են աշխատել, պետք է մնան իրենց տեղում:

Տեսանյութեր

Լրահոս