Բաժիններ՝

Թուրք օդաչուն ԱՄՆ-ում առաջին թռիչքն է կատարել F-35 կործանիչով

Թուրք օդաչուն ԱՄՆ-ում ուսուցման ծրագրի շրջանակներում առաջին թռիչքն է կատարել հինգերորդ սերնդի F-35 կործանիչով: Այդ մասին ասված է Թուրքիայի զինուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ, որը օգոստոսի 28-ին հրապարակվել է Twitter-ում նրա պաշտոնական էջում:

«ԱՄՆ-ում պատրաստություն անցնելու ծրագրի շրջանակներում մեր օդաչուն 2018 թվականի օգոստոսի 28-ին առաջին թռիչքն է կատարել F-35 կործանիչով»,- նշվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Hurriet թուրքական թերթը հայտնել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների պատվիրակությունը Թուրքիա այցի ընթացքում կոչ է արել Անկարային՝ հրաժարվել Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից:

Պատվիրակությունը, որի մեջ մտնում էին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի անդամներ Մայքլ Թյոռները եւ Ջոն Գարամենդին, Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների գծով կոմիտեի անդամ Թոմ Մարինոն, ինչպես նաեւ օրենսդրական հարցերով պաշտպանության նախարարի օգնական Ռոբերտ Հուդը եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դեւիդ Հոբսը, բանակցություններ Է անցկացրել խորհրդարանում եւ այցելել Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության պետական ընկերություն (TAI-ի, մասնակցում է հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչների մշակմանը)»:

Ինչպես նշել է հրատարակությունը, թուրք խորհրդարանականների հետ բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը կոչ է արել հրաժարվել C-400-ի ձեռքբերումից, որպեսզի իր համար երաշխավորի հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչների ստանալը: Անկարան իր հերթին պնդել է համագործակցության շարունակումը «ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) դեմ պայքարում, որի վրա է դրվում պատասխանատվությունը 2016 թվականի հուլիսին կատարված հեղաշրջման փորձի համար: FETO-ի պարագլուխ Ֆեթուլլահ Գյուլենը 1999 թվականից ապրում է ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս