Ալիկ Ալեքսանյանը կշարունակի գտնվել կալանքի տակ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Նա կմնա կալանքի տակ: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է վերջինիս պաշտպան Լիանա Գասպարյանը:

