Բաժիններ՝

Անթալիայում առնվազն 11 ռուս զբոսաշրջիկ է տուժել ավտոբուսի վթարից. Milliyet

Թուրքիայի հարավի Անթալիայի նահանգում օգոստոսի 29-ին առնվազն 11 ռուս զբոսաշրջիկ է տուժել ավտոբուսի վթարից: Այդ մասին հայտնել է Milliyet թերթը:

Ավտոբուսը Բելեքից Ռուսաստանի 25 քաղաքացիների էր փոխադրում օդանավակայան: Ճանապարհներից մեկին նրան հարվածել է բեռնատար ավտոմեքենան, ինչի հետեւանքով ավտոբուսն ընկել է ջրանցքը: Ճանապարհատրանսպորտային պատահարից վերքեր ստացել նաեւ երկու փոխադրամիջոցների վարորդները:

Անթայիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հաստատել Է վթարի փաստը եւ հավելել, որ «բոլորը ողջ են, բոլորին բուժօգնություն է ցուցաբերվել», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031