Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. այս մասին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը:

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Մամեդովը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին տեղեկացրել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումների և խաղաղության օրակարգի մասին։ Նշվել է խաղաղության գործընթացի ավարտման, պարտավորությունների ժամանակին կատարման և փոխադարձ վստահության ամրապնդման համար առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930