Բաժիններ՝

Իրանը նավթի արտահանումը նվազեցրել է ավելի արագ, քան սպասվում էր. The Wall Street Journal

Իրանն ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանման ժամկետի մոտենալուն համեմատ համաշխարհային շուկային նավթի մատակարարումները կրճատում էավելի արագ տեմպերով, քան սպասվում էր: Այդ մասին գրել է The Wall Street Journal-ը:

Սեպտեմբերին արտահանումը հունիսի համեմատությամբ կարող է նվազել մեկ երրորդով, թերթին ասել են նրա աղբյուրները, որոնք գիտեն նավահանգիստների բեռնման պլանների մասին: Պետական National Iranian Oil Co.-ում պաշտոնատար անձինք նախնական կարգով գնահատում են, որ սեպտեմբերին մատակարարումները կնվազեն օրական մոտավորապես մինչեւ 1,5 միլիոն բարել՝ հունիսի 2,3 միլիոնի դիմաց, վկայում են այդ տվյալները:

Վերլուծաբան Սառա Վաքշոուրին, որը նախկինում աշխատել է National Iranian Oil Co.-ում, այնուհետեւ սպասում է նոյեմբերին Իրանից նավթի արտահանման անկում օրական մինչեւ 800 հազար բարել, ինչը կիսով չափ պակաս կլինի ընթացիկ ամսվա մակարդակից:

Մասնակիորեն մատակարարումների նվազումը կապված է տրանսպորտային ընկերությունների՝ իրանական նավթը մատակարարել չցանկանալու հետ, հաղորդել է «Ինտերֆեքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս