«Սահմանադրության փոփոխության հարցում Քոչարյանի կարծիքը չենք կիսում». Շարմազանով

Հանրապետական կուսակցությունը չի կիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետը, թե Սերժ Սարգսյանը ձախողվեց Սահմանադրական բարեփոխումների և վարչապետի աթոռին տեղափոխվելու փորձ կատարելու պատճառով: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի խոսքով` Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Քոչարյանի գնահատականները նորություն չեն:

«Սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողները, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանը, իրենց գնահատականներն են հնչեցրել: Ես կարող եմ միայն վերահաստատել իմ կարծիքը, և մեր կուսակցության կարծիքը. սահմանադրական բարեփոխումների և խորհրդարանական կառավարման ձևի անցնելու անհրաժեշտությունը կար, և գտնում եմ, որ դա շատ դրական քայլ էր Հայաստանում ժողովրդավարության և ազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Ժամանակը ցույց կտա, որ խորհրդարանական համակարգին ամբողջական անցումը բխում էր պետության անվտանգության և պետական շահի գերակայությունից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա չի կիսում նաև երկրորդ նախագահի այն տեսակետը, թե Սերժ Սարգսյանը Սահմանադրությունը փոխել է երրորդ ժամկետով պաշտոնավարելու համար: ՀՀԿ խոսնակի խոսքով` ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի ընտրությունը բխում էր ՀՀ պետական շահից:

Կարդացեք նաև

«Այն ժամանակ ՀՀԿ-ն ընտրություններում քաղաքական մեծամասնություն էր ստացել, և, ըստ Սահմանադրության, մենք պետք է որոշեինք, թե ում պետք է վստահենք վարչապետի պաշտոնը:Մենք մեր թիմում ավելի պատրաստված, ավելի իմաստուն, Ազգային անվտանգությունն ավելի լավ գիտակցելու և Արցախի շահը պաշտպանելու ավելի փորձառու գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, չունենք»,- նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը չբացառեց, որ իրենք կարող են համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ չնայած վերոնշյալ հարցերում ունեցած տարակարծություններին:

«Մենք ունենք մեր քաղաքական օրակարգը, մենք պատրաստ ենք հանուն ՀՀ ամրապնդման պայքարել բոլոր այն գործիչների հետ, որոնք կկիսեն մեր կարծիքը: Մեր պայքարը ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի է, այլ հանուն մեր հայրենիքի ամրապնդման»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովը նաև նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահն ասելիք և անելիք ունի քաղաքականության մեջ:

ԼՈՒՐԵՐ 13.00 | Զինված հարձակման հետևանքով հրազենային վնասվածք է ստացել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանը | «Ազատություն» TV | 29.08.2018

Gepostet von Ազատություն ռադիոկայան am Mittwoch, 29. August 2018

 

Տեսանյութեր

Լրահոս