Բաժիններ՝

«Մենք տեղեկատվություն ունենք Աբխազիայում ռուսական C-­300 հավելյալ հրթիռային համալիրների տեղակայման մասին». Միխայիլ Ջանելիձե

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն մտահոգված է Ռուսաստանի կողմից Աբխազիայում C-­300 հավելյալ զենիթահրթիռային համալիրների տեղակայման մասին։

«Մենք տեղեկատվություն ունենք Աբխազիայում ռուսական C-­300 հավելյալ հրթիռային համալիրների տեղակայման մասին: Ռուսական կողմի այդ գործողությունները, ինչպես եւ Ռուսաստանի զինված ուժերի կազմի մեջ Հարավային Օսիայի ստորաբաժանումների մտնելու մասին որոշումը մեկ անգամ եւս հաստատում է, որ Ռուսաստանի քաղաքականությունը միտված է բռնակցմանը, այլ ոչ թե խաղաղության ու
անվտանգության ապահովմանը»,­-ասել է Ջանելիձեն մարտի 17­-ին կայացած բրիֆինգում:

Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռակվիաշվիլին ենթադրել է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայում C-­300 հավելյալ զենիթահրթիռային համալիրների տեղակայումն ուղղված է ոչ թե Վրաստանի դեմ, որը չունի ժամանակակից ռազմաօդային ուժեր, այլ Սեւ ծովում ՆԱՏՕ-­ի ակտիվության դեմ, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031