ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դեռևս օգոստոս ամսին նորընտիր իշխանություններին էր ներկայացրել Սահմանադրության իր տարբերակը, որն անվանել էր այլընտրանքային։ Սակայն վերջիններս նրա ներկայացրած այլընտրանքային Սահմանադրությունը չեն քննարկել, ինչն առաջացրել է Պ. Հայրիկյանի զայրույթը։
2018 ֆինանսական տարում ԱՄՆ-ը զենքի արտահանման ցուցանիշներն ավելացրել է 13 տոկոսով՝ կնքելով 192,3 մլրդ դոլարի գործարքներ:
Անհայտ անձինք կրակել են Բևեռլի Հիլզում (ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ) գտնվող տան վրա, որտեղ նկարահանվում էր Քանյե Ուեսթի և Դանիել Էրնանդեսի (կեղծանունը՝ Tekashi 6ix9ine) մասնակցությամբ տեսահոլովակ:
Ֆրանսիական Le Monde թերթը հրապարակել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հայտարարությունը, որի ներքո ստորագրել են ինչպես հայ, այնպես էլ Ֆրանսիայի հասարակական, քաղաքական հայտնի գործիչներ:
«WhichTravel» միջազգային ընկերությունը հրապարակել է այն 20 երկրների ցանկը, որոնք առավել անվտանգ են զբոսաշրջիկների համար։
Իտալիան չի պլանավորում հաջորդ տարվա բյուջեի նախագիծը վերանայել Եվրահանձնաժողովի պահանջներին համսապատասխան:
«Այն, որ պետք է հետաքննության մեխանիզմներ ներդրվեն, միանշանակ է։ Մենք էլ ենք դրա մասին ամեն հանդիպման ժամանակ բարձրաձայնում, որովհետև սա շատ կարևոր է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման, ի վերջո, մարդկանց կյանքի անվտանգության, զոհերի քանակն իսպառ բացառելու համար»։
«Դա շանտաժ է Ադրբեջանի կողմից. որևէ մեկը չի կարող դեմ լինել գերիների փոխանակմանը, պատանդների վերադարձին։ Նույնիսկ, եթե չկա փոխանակում, անպայման պետք է վերադարձվեն այդ մարդիկ, որովհետև դա հումանիզմի դրսևորում է»:
Սահմանադրական դատարանը հերքում է տարածված տեղեկությունը, թե Սահմանադրական դատարանը Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի փոփոխված դրույթները ճանաչել է սահմանադրությանը հակասող:
Արցախա-ադրբեջանական շփման գծի կամ Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան պետական սահմանի ուղղություններով Բաքվի թափանցման գործողությունների եւ կրակոցների համեմատական մեղմացումը առաջին հայացքից կարող է կապվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ եղած խոսակցության եւ ապա հայտարարված պայմանավորվածության ու դրան հետեւած գործնական կապին` հրադադարի խախտման դեպքերը կանխարգելելու առումով:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-11-ը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա:
Ավտոշարասյունը, որով ընթանում էին Բելգիայի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետներ Շառլ Միշելը եւ Թերեզա Մեյը, նոյեմբերի 9-ին վթարի է ենթարկվել Բելգիայի ավտոմայրուղում, տուժել է երկու ոստիկան:
Եվ եթե մենք կարողանանք հասարակության հետ միասին այդ բարեփոխումներն իրականացնել տարբեր մակարդակներում՝ հանրապետականից մինչև տեղական, չի լինի նաև հիասթափություն։ Եթե ինչ-որ ոլորտներում արգելակում լինի, ու բարեփոխումներն ուշանան, ապա, իհարկե, հերթական ընտրությունների ժամանակ հասարակությունը դա կգնահատի։ Մենք հասկանում ենք, որ աջակցության մակարդակը չկորցնելու համար անհրաժեշտ է պլանավորված աշխատանք տանել։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է նոյեմբերի 9-ին Մելբուռնում անցորդների վրա հարձակման պատասխանատվությունը, որը կատարվել է դանակով զինված տղամարդու կողմից:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուռիոլաբեիտիային:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 8-ին Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։
Մի քանի շենք, որոնք գտնվում են Մարսելի կենտրոնում ավելի վաղ փլուզված բնակելի շենքերից ոչ հեռու, նոյեմբերի 9-ին տարհանում են նախազգուշական նպատակներով:
Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասնակցության հետ կապված ցուցակները հստակեցված են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը: «Կուսակցությունը քաղաքական հայտարարություն կանի, դուք կտեղեկանաք»,- նշեց նա:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը խաղաղության կոչ է արել Մերձավոր Արեւելքում, ամենից առաջ, Իրաքում եւ Սիրիայում՝ ընդգծելով այն վիթխարի տառապանքները, որոնց այդ տարածաշրջանում ենթարկվում են տարբեր դավանանքի քրիստոնյաները:
«Վրացական երազանքի» կողմնակիցները նոյեմբերի 11-ից «Ես պաշտպանում եմ ազատությունը» շարժման կազմակերպման շրջանակներում ակցիաներ կսկսեն Վրաստանի բոլոր տարածաշրջաններում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը 2018 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը Վաշինգտոնում մասնակցել է «Իրավունքի, արդարադատության և զարգացման շաբաթ» միջազգային համաժողովին, որը կազմակերպել էր Համաշխարհային բանկը:
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը չի մասնակցելու դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Այս մասին վերջինս հայտարարություն էր տարածել օրեր առաջ:
«Առաջին անգամ չէ, որ դաշինքներ են պառակտվում։ «Լույս» դաշինքը ներկայանում էր որպես արևմատամետ և ինչ-որ առումով պաշտպանում էր արևմտյան ուղին։ Խնդիրն այն է, որ ընտրությունների ժամանակ քաղաքական չկայացած ուժերի ղեկավարների անձնական ամբիցիաները խանգարում են ընդհանուր գործին»։
«Երկրի պատիվն է՝ երբ ստանձնում է մի պարտականություն, կատարում է մինչև վերջ»,- ասում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտ է ասում Վիգեն Սարգսյանը, բայց ինքը և ՀՀԿ-ն ոʹչ կարող են ընդդիմություն լինել, ոʹչ ուժեղ են: Իսկ ժողովուրդը, ըստ իս, շուտով կհաստատի իմ ասածը»:
Ավստրալիայի ոստիկանությունը որպես ահաբեկչություն է դիտարկում Մելբուռնում հարձակման հետ կապված միջադեպը:
«Որոշումն այն մասին, թե ով կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, կկայացվի դեկտեմբերի 6-ին կազմակերպության՝ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ»:
«Եթե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցանկանար, Ընտրական նոր օրենսգիրքը 100 տոկոսով կանցներ: Ոտքից գլուխ 7 հոգի էին, բայց իրեն ձայն տվեցին ու կարգեցին վարչապետ, մի հատ ԸՕ կար ու հանկարծ չի անցնում, ո՞վ է արել, ինքն է արել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց հրապարակախոս, հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարծիքով՝ գործըթնացներն արագ են տեղի ունենում, և պետք է սպասել՝ հասկանալու, թե մոտակա ժամանակում ինչպիսին կլինի ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը տարածաշրջանում:
«Կասե՞ք, թե ո՞վ է մեղավոր: Մարդիկ, երբ մի գործ անում են, պետք է մի քիչ մտածեն: Դուխով անում ու չեն մտածում: Հա, մարդուն հետ կանչեիք, նոր քրեական գործը հարուցեիք: Ես տեսել եմ, թե քանի գործ եք հարուցել, ու արդյունքում ի՞նչ է եղել: Դա էլ 100 տոկոսով նույն բախտին կարժանանար ու կարժանանա: Խաչատուրովը չի նստելու, որովհետև սրանց համար գլխավորը գործ հարուցելը, մարդուն խայտառակ անելն է, հետո՝ բաց թողնելը»: