ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ տարբեր լրատվամիջոցների հրապարակումներին, թե ադրբեջանական զորքերը Նախիջևանի հատվածում որոշակի առաջխաղացում են գրանցել, և նշեց, որ տարածքի կրճատումը չի եղել մեր դիրքերի հաշվին։
Առնվազն ութ մարդ է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված պայթյունի հետեւանքով:
«Մարտի 1-ի քաղաքական համերաշխության էջը մեզ համար բացվել է արդեն վաղուց, երբ Ալեքսանդր Արզումանյանը դարձել է դեսպան, երբ Մարտի 1-ի երկու կողմերի մեջ քաղաքական բանակցություններ էին տեղի ունենում 2010-11թթ., երբ այդ ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը սատարում հայտնեց գործող իշխանություններին ապրիլյան պատերազմի և «Սասնա ծռերի» ժամանակ։ Հիշե՛ք դա, խնդրում եմ։ Մարտի 1-ի քաղաքական հետևանքները վաղուց վերացված են»:
ՀՀ պաշտպանության նախարարությունը շվեդական կործանիչներ գնելու վերաբերյալ որոշում այս պահին չունի: Այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինն ու Crans Montana ֆորումի պատվավոր նախագահ և հիմնադիր, դեսպան Ժան-Պոլ Քարթերոնը շնորհակալական նամակ են հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Ժնևում կայացած «Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի 20-րդ ամենամյա նստաշրջանին նրա մասնակցության համար և պատրաստակամություն են հայտնել Crans Montana-ի գլխավոր ֆորումը կազմակերպել Երևանում:
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը կոչ է անում յուրայինների ու թշնամիների բաժանում չանել։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ, եթե մեկն ընտրություններում հաղթում է 80%-ով, չի նշանակում, որ մյուս 20%-ի հետ թշնամիներ են, այլ դա նշանակում է, որ այդ 20%-ը պետք է մնա, որպեսզի Հայաստանում ավտորիտար համակարգի հեռանկարի սպառնալիք գոյություն չունենա։
Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը կլինի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 19-ին մեկնելու է Թուրքիա` մասնակցելու Ստամբուլում կայանալիք «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցումն ավարտելու արարողությանը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը բացառում է, որ ՀՀԿ-ն և ՔՊ-ն կարող են կոալիցիա կազմել:
Նա չբացառեց, որ արդեն ԱԺ-ում առաջարկեն ստվերային կառավարության սխեմա, առաջարկեն այլընտրանքային նախագծեր, օրինակ՝ բյուջե։
Եվրախորհրդարանի (ԵԽ) արտաքին գործերի կոմիտեն պատրաստել է բանաձեւի նախագիծ, որում Եվրամիությանն (ԵՄ) առաջարկել է զենքի բռնարգելքը տարածել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի բոլոր անդամ երկրների վրա:
Արմեն Աշոտյանի ճեպազրույցն Ազգային ժողովում։
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամներն արդեն հայտնել են, որ պատրաստվում են Արցախում հիմնադրել քույր կուսակցություն, և այդ նպատակով նոյեմբերի 16-ին կմեկնեն Արցախ՝ կուսակցության ծրագրերը ներկայացնելու և համագումար անցկացնելու համար։
ՕՊԷՔ-ի լուծարման հարցը ներկա փուլում չի քննարկվում:
Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում բռնկված հրդեհը նոյեմբերի 11-ին հասել է 80 հազար հեկտարի, կրակը ոչնչացրել է մոտավորապես 7 հազար շինություն, առնվազն 31 մարդու կյանք է խլել եւ ավելի քան 150 հազար տեղացի բնակիչների տարհանման պատճառ դարձել:
Միացյալ Նահանգները պետք է ճանաչեն բազմակողմանիության սկզբունքի կարեւորությունը միջազգային քաղաքականության բնագավառում:
Մոսկվան մեծ կարեւորություն է տալիս մուսուլմանական աշխարհի երկրների հետ համագործակցությանը:
«Հորդորում եմ մեր իշխանություններին՝ հետևողական լինեն և պնդեն, որպեսզի ՀԱՊԿ-ում Հայաստանը պահպանի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ըստ ՀԱՊԿ կանոնադրության, եթե գլխավոր քարտուղարը նշանակվել է կամ ընտրվել, ապա նա պաշտոնում պետք է մնա երեք տարի։ Այժմ մեր քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն բոլոր հակասությունները, մինչև անգամ թշնամությունը, և հստակ ձևակերպեն այդ օրակարգում Հայաստանի դիրքորոշումը»։
Բելառուսը քննարկում է Գոմելի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանի մերձակայքում, Դնեպրի վրա գետային նավահանգիստ կառուցելու հնարավորությունը՝ «գետ-ծով» դասի նավերի օգտագործման նպատակով՝ Սեւ ծով դուրս գալու համար:
ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության եւ Կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման առաջխաղացման կարևորագույն պայման է:
Թուրքիան Հայաստանից պահանջում է արտահանձնել օգոստոսի 29-ին ձերբակալված ԱՄՆ քաղաքացի Քևին (Քեմալ) Օքսուզին:
Վանի Իփեքյոլու շրջանի քաղաքապետարանը Թուրքիայի Ներքին գործերի նախարարության հանձնարարությամբ շարունակում է Վանա լճում դայվինգի զարգացման ծրագրեր իրականացնել։ Ծրագրի շրջանակներում բացվել է շուրջ 200 մասնակից ընդգրկող ջրասույզների դպրոց։
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող հրդեհը ոչնչացրել է դերասան Ջերարդ Բաթլերի տունը:
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը կոչ է արել Եվրոպան դարձնել «կայսրություն»՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի նմանությամբ:
Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին նոյեմբերի 12-ին կայացած բրիֆինգում հայտնել է, որ իրեն ու իր երեխաներին կյանքից զրկելու սպառնալիքներով հեռախոսային հաղորդագրություններ են ստացվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից հիմնադրված «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցներից։
ԱԺ պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի բնակիչների համար լինելու է ամեն օր ու ամեն ժամ հասանելի պատգամավոր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Նաիրա Զոհրաբյանը:
Պերուի հյուսիսում անդունդն է ընկել ֆուտբոլի պատանեկան հավաքականին փոխադրող ավտոբուսը, ինչի հետեւանքով զոհվել են յոթ դեռահասներ, եւս 11 հոգի վերքեր են ստացել:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արա Սահակյանը հետ է կանչվել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց կարծում է, որ դրա համար Մոսկվան պետք է առաջին հերթին փոխի իր գործելակերպը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: