ՍԴ-ն հերքում է հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի ընդունած օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին տեղեկությունը

Սահմանադրական դատարանը հերքում է տարածված տեղեկությունը, թե Սահմանադրական դատարանը Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա  հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի փոփոխված դրույթները ճանաչել է սահմանադրությանը հակասող:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Սահամնադրական դատարանից,  Հանրապետության նախագահի դիմումը մուտքագրվել է Սահմանադրական դատարան  և գտնվում է   նախնական ուսումնասիրության փուլում:  

Սահմանադրական դատարանը  տեղեկացնում է նաև, որ    սույն   գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո։ Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով։

Տեսանյութեր

Լրահոս