
Մարսելում մի քանի շենք են տարհանում

Մի քանի շենք, որոնք գտնվում են Մարսելի կենտրոնում ավելի վաղ փլուզված բնակելի շենքերից ոչ հեռու, նոյեմբերի 9-ին տարհանում են նախազգուշական նպատակներով: Այդ մասին, հայտնել է BFMTV հեռուստաալիքը: Նոյեմբերի 5-ի առավոտյան Մարսելում երեք բնակելի շենք է փլուզվել:
Դրանցից մեկը գտնվում էր վթարային վիճակում, դրա բնակիչները տեղափոխվել էին: Մի շարք հրատարակություններ նշում էին, որ ներսում կարող են գտնվել մարդիկ, որոնք ինքնակամ իրենց համար ապաստան են ստեղծել տարհանված շենքում: Վերջին տվյալների համաձայն, փլուզման զոհ է դարձել յոթ մարդ: Հեռուստաալիքի տվյալներով՝ «փորձագետները պահանջում էին անցկացնել մի քանի շենքերի նախազգուշական տարհանում, որոնք գտնվում են ողբերգության վայրի հարեւանությամբ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: