Բաժիններ՝

Հռոմի պապը խաղաղության կոչ է արել Մերձավոր Արևելքում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խաղաղության կոչ է արել Մերձավոր Արեւելքում, ամենից առաջ, Իրաքում եւ Սիրիայում՝ ընդգծելով այն վիթխարի տառապանքները, որոնց այդ տարածաշրջանում ենթարկվում են տարբեր դավանանքի քրիստոնյաները:

Նոյեմբերի 9-ին քահանայապետն այս կոչով հանդես է եկել Վատիկանում Արեւելքի ասորի եկեղեցու Պատրիարք-կաթողիկոս Մար Գիվարգիս Գ-ի հետ կայացած հանդիպման ընթացքում։

«Մենք եւս զգում ենք այն ողբերգական իրադրությունից բխող մեծ տառապանքները, որի մեջ Մերձավոր Արեւելքում ապրում են մեր շատ եղբայրներ եւ քույրեր՝ բռնության զոհեր, որոնք հաճախ հարկադրված են լինում լքել այն երկրները, որտեղ նրանք միշտ ապրել են»,- հայտարարել է քահանայապետը: «Մենք միասին կաղոթենք՝ Տիրոջից խաղաղության պարգեւ հայցելով Մերձավոր Արեւելքի համար, ամենից առաջ, Իրաքի եւ Սիրիայի համար»,- ընդգծել է Հռոմի պապը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս