Բաժիններ՝

Կոսովոյում Թուրքիայի դեսպանը վթարի հետևանքով կոտրվածքներ է ստացել

Կոսովոյում Թուրքիայի դեսպան Քըվըվըլջըմ Քըլըչը մայրաքաղաք Պրիշտինայի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորվել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՃՏՊ արդյունքում իրար են բախվել երեք մեքենա: Վթարի հետևանքով երեք մարդ մահացել է, ևս չորսը, այդ թվում և Թուրքիայի դեսպանն ու թուրք դիվանագետներ, վիրավորվել ու հոսպիտալացվել են:

Քըլըչը ստացել է կրծքավանդակի վնասվածք, կողոսկրերի կոտրվածքներ, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս