Գորիսի բնակիչները կանգնեցրել են «Սասնա ծռերի» ավտոերթը
«Այս պահին Խնձորեսկի մոտակայքում ենք՝ Տեղ գյուղ չհասած»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ԶԼՄ հարցերով պատասխանատու Հերմինե Մկրտչյանը։
Նա նշեց, որ Գորիս քաղաքում բնակիչները կանգնեցրել են ավտոերթը. «Մի փոքր կանգնեցինք, շփվեցինք, տեղեկացրինք՝ ինչ նպատակով ենք մեկնում Արցախ ու շարժվեցինք Արցախ։ Շատ դրական վերաբերմունք ունեին, մեր քայլը ողջունեցին ու բարի ճանապարհ մաղթեցին»։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամները հայտարարել էին, որ պատրաստվում են Արցախում հիմնադրել քույր կուսակցություն, և այդ նպատակով այսօր՝ նոյեմբերի 17-ին, մեկնում են Արցախ՝ կուսակցության ծրագրերը ներկայացնելու և համագումար անցկացնելու համար։