Թուրքական ոստիկանությունում կձերբակալվեն մեծ թվով բարձրաստիճան ոստիկաններ:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մշակել է արտակարգ գործողությունների պլան առանց Բրյուսելի հետ համաձայնության Միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit -ի) դեպքում:
Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանից բանակային ստորաբաժանումների հետքաշման առնչությամբ ինչ–որ եզրակացություններ անելը վաղ է։
«Արցախի Հանրապետության ամբողջ կառավարման համակարգը հարմարեցված է Հայաստանի նախկին իշխանություններին, նախկին իշխանության գլխին գտնվող անձանց, և դա միանգամից չէր կարող փոխվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին պաշտոնանկություններին։
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները բաց նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայկ Պոմպեոյին, որում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու կոչ են արել:
«Այն ժամանակը, որ նոր կառավարությունն ունեցել է սովորելու, հարմարվելու, իրավիճակն ուսումնասիրելու համար, արդեն սպառվել է, և 2019թ. հենց սկզբից անհրաժեշտ է լինելու շատ հետևողական, մանրակրկիտ և շատ ծանր աշխատանք տանել»:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հավանություն է տվել Թուրքիային հակաօդային պաշտպանության ամերիկյան «Patriot» համակարգերի վաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքին։ Եթե Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տեղի ունենա նման գործարք, ապա դրա արժեքը կկազմի 3.5 մլրդ դոլար։
Անհայտ հաքերներին հաջողվել է հափշտակել եւ հրապարակել այն նամակագրությունը, որը մի քանի տարի շարունակ վարել են Եվրամիության երկրների դիվանագետները:
ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Միլանում ձեռք բերված փոխըմբռնման վերաբերյալ
Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատանքից հեռացրել է իր խոսնակին՝ Իվետա Տոնոյանին։ Ըստ լուրի, Ի. Տոնոյանին հեռացրել է նաև «Կենտրոն» հեռուստաընկերությունից.
«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Թուրքիայից 128,7 տոննա վարակված ցիտրուսեղենի ներկրումը ՌԴ:
Դեկտեմբերի 17-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանն իր հավատարմագրերը հանձնեց Քուվեյթի Պետության Էմիր, Շեյխ Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին (Sheikh Sabah Al-Ahmad Al-Jaber Al-Sabah):
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ իմ երեկվա հայտարարության մեջ տեղ գտած «ցենտրիզմը» որոշակի հարցեր առաջացրեց իմ ընկերների և գործընթացով հետաքրքրվող անձանց շրջանում, փորձեմ պարզաբանել այս քաղաքական ուղղության և գաղափարախոսության բնութագրիչ տարրերն ու առանձնահատկությունները:
Իրանը հայտարարել է նավթի ու գազի շուրջ 40 նոր հանքավայրերի հայտնաբերման մասին եւ հույս ունի մոտ ժամանակներս ձեռնամուխ լինել դրանց յուրացմանը:
Բրիտանական հեղինակավոր «The Economist» պարբերականը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր: «Տարվա երկիր» կոչումը տրվել է ոչ ամենաազդեցիկը, ոչ ամենահարուստը լինելու կամ ոչ ամենահամեղ խոհանոցն ունենալու համար:
Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (ՇԱԿ), «Լիբերալ դեմոկրատները», «Կանաչների» կուսակցությունը եւ Plaid Cymru-Ուելսի կուսակցությունը Միացյալ Թագավորության խորհրդարան պահանջ են ներկայացրել պահպանողականների կառավարությանն անվստահության քվե հայտնելու հարցի շուրջ քվեարկություն անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ:
Մեքսիկայի հետ սահմանին պարիսպը կկառուցվի եւ գեղարվեստորեն կձեւավորվի պողպատե ձողերից:
Առնվազն 600 տուն է ոչնչացվել Բրազիլիայի Ամազոնասի նահանգի Մանաուս քաղաքում մոլեգնած հրդեհի հետեւանքով, շուրջ 2500 մարդ անօթեւան է մնացել
Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին թուրքական աղբյուրներում և պետական, պաշտոնական գրագրության մեջ գրվում է բացառապես Անը (Anı) ձևով, որը թարգմանաբար նշանակում է հիշողություն։ Այն հայկական Անի անվան ձևափոխված, թուրքացված տարբերակն է, որը ստեղծվել է հայկական անվանումը օգտագործելուց խուսափելու նպատակով:
«Փաստ» թերթը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ նախօրեին հնչեցրած խնդրահարույց ձևակերպումները Հայաստանում օտարերկրյա զինվորականների ներկայությունը բացառելու համաձայնագրի մասին, այդ ձևակերպումներին ի պատասխան հայաստանյան պաշտոնական և ոչ պաշտոնական արձագանք–պարզաբանումները դարձել են վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում նկատվող որոշակի անհանգստացնող միտման հերթական դրսևորում:
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը (ԱՄՀ) դեկտեմբերի 18-ին հաստատել է 14 ամիս ժամկետով 3,9 միլիարդ դոլարի չափով Ուկրաինայի համապարփակ տնտեսական ծրագրի աջակցության stand-by վարկային մեխանիզմի համաձայնագիրը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչինչ չի խանգարում Ռուսաստանին և ԱՄՆ-ին բանակցել այլ երկրների հետ զենք վերահսկողության միջուկային համաձայնագրին միանալու համար, որն այս պահին վտանգված է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն ուրվագծվում են Արցախում 2020-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների գլխավոր հավակնորդները: Ամենից շուտ պայքարի մեջ մտավ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով հատկապես վերջին շրջանում ակտիվ է՝ ֆեյսբուքյան գրառումներ է անում, Արցախում և ՀՀ-ում հանդիպումների շարք է սկսել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանում օրենքների նախագծերի քվեարկությունը կանցկացվի հարցի քննարկումից անմիջապես հետո:
Էդուարդ Շարմազանովւ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով:
«Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխըմբռնման են հասել: Նորից ուշադրություն դարձրեք Մնացականյանի հայտարարության վրա, որ Հայաստանի համար գլխավոր խնդիրը բնակչության անվտանգությունն է, ոնց զգում եմ, Արցախի անկախության հարցը հանվում է»:
«Փաստ» թերթը գրում է. «88 հոգանոց ֆրակցիայում, որտեղ ներառված են տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ, չեն կարող չլինել որոշակի բախումներ, քննարկումներ, քննադատություն իրար նկատմամբ, եւ կարծում եմ՝ իրական ընդդիմության խնդիր մենք չենք ունենալու, որովհետեւ «Իմ քայլը» դաշինքի ներսում նմանատիպ քննադատություն լինելու է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջնական որոշված է՝ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նախկին 9-ի փոխարեն դարձնել 11, որը կբաշխվի ըստ Դոնթի բանաձեւի․ մեծ ֆրակցիաներին՝ շատ, փոքրերին՝ քիչ։ Սակայն հանձնաժողովների նախագահները դեռեւս որոշված չեն։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլում» սպասողական են` անցողիկ տեղերում գտնվողները չգիտեն՝ պատգամավոր կդառնա՞ն, թե՞ ոչ։ «Մինչեւ հիմա մեզ ո՛չ կանչել, ո՛չ խոսել են, նեղ կազմով հավաքվում, պայմանավորվում են, հետո վարչության անդամներին տեղյակ են պահում, անգամ Սասուն Միքայելյանն այդ նեղ կազմում չէ»,- ասաց մեկը։
«Պատահական չէ, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հենց այս օրերին է բարձրաձայնում նախկին պայմանավորվածությունների մասին, դրանք առաջին հայացքից են միայն նախկին։ Սա, նրա որակմամբ, նշանակում է, որ այս առաջարկները դեռ սպառված չեն, և փորձեր կարվեն հենց դրանք դնել բանակցային սեղանին»։