Ֆրանսիան, ավանդույթի համաձայն, մոտավորապես 500 մլն եվրո Սուրբծննդյան բոնուս կվճարի առավել կարիքավոր քաղաքացիներին:
«Իմ քայլ»-ը դաշինքն իր դեկտեմբերի 19-ի հանդիպմանը քննարկել է դաշինքի խորհրդարանական խմբակցությանը վերաբերող հարցեր:
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ում թեկնածությունը դեկտեմբերի 19-ին «Իմ քայլը» դաշինքի նիստի ժամանակ որոշում է կայացվել առաջադրել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, հայտարարել է, որ իր ցանկությունն է լինել օրենսդիրում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանն իրեն պատկերացնում է գործադիր մարմնում:
«Իմ քայլ»-ը դաշինքը ՀՀ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյան և Լենա Նազարյանի թեկնածությունը, խմբակցության ղեկավար պաշտոնի թեկնածուն է Լիլիթ Մակունցը, քարտուղարինը՝ Հակոբ Սիմիդյանը:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը վայր չի դնելու պատգամավորական մանդատն ու լինելու է յոթերորդ գումարման խորհրդարանում:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է տվել Սիրիայից ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու մասին: Այս տեղեկությունը հաստատել է ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը:
«Ապրիլյան պատերազմից առաջ առնվազն մեկ ամիս շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքերի կուտակում է եղել, և դա իմացել են բոլորը։ Ես ինձ իրավունք չեմ վերապահի գնահատականներ տալ նախկինում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ»։
Լենա Նազարյանը քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց տեղեկությունն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը Արարատ Միրզոյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ նախագահի պաշտոնում, իսկ հենց իր թեկնածությունը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում։
Թուրքիայի «Հյուրանոցատերերի և տուրօպերատորների միջերկրածովյան միությունը» (AKTOB) վերլուծել է գերմանական «Traveltainment» զբոսաշրջային ընկերության ներկայացրած վիճակագրական տվյալները։
«Նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից՝ նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել է 24 տարբեր խնդիրներից։ Նրա դրական, բացասական կամ չեզոք գնահատականները մրցակից ուժերին, երկրում ստեղծված իրավիճակին գրեթե համաչափ է եղել»:
ԱՄՆ-ի քաղաքականությանը վստահող ճապոնացիների թիվն ընկել է մինչեւ ռեկորդային ցածր ցուցանիշ:
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը իր մտահոգությունն է հայտնում «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից հետընտրական շրջանում իրականացվող խմբագրական եւ եթերային քաղաքականության որոշ դրսեւորումների կապակցությամբ:
Ռեգիոն հետազոտական կենտրոնը Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆինանսական աջակցությամբ «Ընտրական մրցակցությունը հայաստանյան օնլայն հարթակներում-2018» թեմայով հետազոտություն է իրականացրել։ Նոյեմբերի 1-ից մինչ օրս հետազոտել են հայաստանայն օնլայն հարթակները՝ նկատի ունենալով ռեյտինգային 6 օնլայն ԶԼՄ, որոնք ամսվա կտրվածքով ունենում են մեծ դիտելիություն։
Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականը «Երեք երկիր, որտեղ 2018 թվականին ժողովրդավարությունը փաստացի վերադարձել է» խորագիրը կրող հոդվածում անդրադարձ է կատարել նաև Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին:
««Իմ քայլը» դաշինքը բացասական գնահատականներ է հնչեցրել ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, անգամ՝ նորաստեղծ ՔՈ սոցիալ-դեմոկրատական կուսակցության և «Մենք» դաշինքի հասցեին։ Մանրամասն գրավոր հաշվետվություն ենք պատրաստում հունվարին, որտեղ հետաքրքրվողները կարող են այս ամենին ավելի մանրամասն ծանոթանալ»:
168.am-ը գրել էր, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ՝ Փարիզ-Բրյուսել-Կոպենհագեն գործուղման շրջանակում։
Արաբական կոալիցիայի մարտական օդուժը դեկտեմբերի 19-ին մի շարք հարվածներ է հասցրել «Ադ-Դայլամի» ավիաբազային, որը գտնվում է Եմենի մայրաքաղաքի հյուսիսային ծայրամասում՝ միջազգային օդանավակայանի մերձակայքում:
Ողբալի է, երբ երկրիդ վարչապետը կամ չի տիրապետում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի կարևորագույն նրբություններին, կամ իր վրա է վերցնում Ադրբեջանին այդ պարտավորություններից հրապարակավ ազատելու ֆունկցիան:
Միացյալ Նահանգներն ավարտել է ռազմական բազայի կառուցումը Իրաքի Անբարի նահանգի արեւմուտքում՝ իրաքա-սիրիական սահմանի մերձակայքում:
ՀՀ նորընտիր Խորհրդարանում երրորդ քաղաքական ուժը հանդիսացող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշել է իր առաջին այցը սկսել Արցախից:
Դեղին բաճկոնավորների» ցույցերով պայմանավորված ճգնաժամից ելք գտնելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկություններով օրինագիծը դեկտեմբերի 19-ին ներկայացվել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) քննարկմանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքել է հնչող մտավախություններին, թե Արցախի պաշտպանության բանակի հրամանտարի պաշտոնից Լևոն Մնացականյանի ազատումը կարող է ազդել բանակի մարտունակության վրա:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին:
Երևանի ավագանին դեկտեմբերի 25-ին նիստ է գումարելու, որի օրակարգային հարցերից է լինելու Երևանի 2019 թ. բյուջեի հաստատումը:
Factor.am-ի տեղեկություններով՝ Արդարադատության նախարարի պաշտոնակատար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը Կառավարության ձևավորման փուլում կվերանշանակվի արդարադատության նախարար:
Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունն իր մեջ խիզախություն կգտնի դիմադրել ԱՄՆ-ի կողմից գործադրվող շանտաժին ու ճնշմանը։
Ռոբերտ Քոչարյանն իր՝ «Կյանք և ազատություն» վերնագրով գրքում անդարդարձել է նաև հոկտեբերի 27-ի ոճրագործության հետ։ Նա մասնավորապես գրել է.
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից այսօրվա ասուլիսին 168.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի Ադրբեջանից հնչող վերջին հայտարարությունների վերաբերյալ, դրանց մեջ ի՞նչ վտանգներ է տեսնում։