Դեսպան Սարմեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Քուվեյթի Էմիրին

Դեկտեմբերի 17-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանն իր հավատարմագրերը հանձնեց Քուվեյթի Պետության Էմիր, Շեյխ Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին (Sheikh Sabah Al-Ahmad Al-Jaber Al-Sabah):

Հանձման արարողությանը հետևած առանձնազրույցի ժամանակ Էմիր Ալ-Սաբահը ողջունեց ՀՀ դեսպանին և հաջողություն մաղթեց նրան պատասխանատու առաքելության մեջ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան Բաղդասարյանը Էմիրին փոխանցեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնները, ինչպես նաև հավաստիացրեց, որ ջանք չի խնայի հայ-քուվեյթական հարաբերությունները բոլոր ուղղություններով ընդլայնելու գործում։ Նա միաժամանակ իր երախտագիտությունը հայտնեց Քուվեյթի Պետությանը աջակցության և փոխգործակցության համար՝ կարևորելով տեղի հայ համայնքի կամրջող դերը երկու երկրների հարաբերություններում:

Պատասխան խոսքում երկրի ղեկավարը նշեց, որ Քուվեյթում հայերին և հայ համայնքին որպես եղբայրներ են ընկալում, և նրանք առանձնանում են իրենց աշխատանքով և օրինապահությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31