ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կավելանա. 9-ի փոխարեն կլինի 11 հանձնաժողով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջնական որոշված է՝ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նախկին 9-ի փոխարեն դարձնել 11, որը կբաշխվի ըստ Դոնթի բանաձեւի․ մեծ ֆրակցիաներին՝ շատ, փոքրերին՝ քիչ։ Սակայն հանձնաժողովների նախագահները դեռեւս որոշված չեն։

Նոր հանձնաժողովները լրացուցիչ ծախս են բյուջեի վրա, որովհետեւ հանձնաժողովի նախագահների ստատուսը նախարարի ստատուսին հավասարեցված է, աշխատավարձը՝ բարձր, սպասարկող անձնակազմ, «պադավատ», տեղակալ, որը նույնպես պետք է ապահովված լինի նման «բարիքներով»։

Հիշեցնենք՝ ՀՀԿ-ի ժամանակ «Ելքին» հանձնաժողով չհասավ, քանի որ ՀՀԿ-ն կրճատեց դրանց թիվը, որ «Ելքից» որեւէ մեկը հանձնաժողովի նախագահ չդառնա»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31