
Հաքերները հրապարակել են ԵՄ-ի երկրների դիվանագետների նամակագրությունը. The New York Times

Անհայտ հաքերներին հաջողվել է հափշտակել եւ հրապարակել այն նամակագրությունը, որը մի քանի տարի շարունակ վարել են Եվրամիության երկրների դիվանագետները: Այդ մասին ասված է The New York Times-ի հոդվածում:
Ինչպես նշում է հրատարակությունը, դա հաստատել է Area 1 ֆիրման, որը հիմնվել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակիցների կողմից եւ աշխատում է կիբեռանվտանգության ոլորտում: Ֆիրմայի տեղեկությունների համաձայն, նշված տվյալները հրապարակվել են ցանցային ռեսուրսներից մեկում:
Area 1-ի աշխատակիցները թերթի լրագրողներին թույլ են տվել ծանոթանալ մոտավորապես 1,1 հազար հաղորդագրությունների, որոնք ավելի վաղ փոխանցվել են դիվանագիտական կապուղիներով: Area 1-ի աշխատակիցները կարծում են, որ նշված նամակագրության հափշտակման հետեւում իբր կարող են կանգնած լինել ՉԺՀ-ի իշխանությունների հետ կապված հաքերները: