
«Կարմիր գծին ենք մոտենում». Ստեփան Դանիելյանը՝ Մամեդյարովի աղմկահարույց հայտարարության մասին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխըմբռնման են հասել: Նորից ուշադրություն դարձրեք Մնացականյանի հայտարարության վրա, որ Հայաստանի համար գլխավոր խնդիրը բնակչության անվտանգությունն է, ոնց զգում եմ, Արցախի անկախության հարցը հանվում է:
Կարմիր գծին ենք մոտենում: ՔՊ անդամները պետք է հասկանան, որ եթե իրոք այդպես է, իրենք ևս դրա հեղինակներն են դառնում»:
Հիշեցնենք, որ Trend.az-ի հաղորդմամբ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեքշաբթի օրը 2018թ. արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսների ղեկավարների ընդունելության ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը կմնա 2019թ. գլխավոր խնդիրը:
Մամեդյարովը նշել է, որ հաջորդ ամիս կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումը։
«Մենք կքննարկենք կոնֆլիկտի լուծման ուղիները։ Ադրբեջանը հանդես է գալիս կոնֆլիկտի խաղաղ լուծման օգտին»,- ասել է նախարարը։