Բաժիններ՝

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է 128 տոննա վարակված ցիտրուսեղենի ներկրումը Թուրքիայից

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Թուրքիայից 128,7 տոննա վարակված ցիտրուսեղենի ներկրումը ՌԴ: Այդ մասին հայտնել է ծառայությունը:

«2018 թվականի դեկտեմբերի 18-ի մոնիթորինգի ընթացքում Ռուսաստան բեռնառաքման թույլ չեն տրվել երեք խմբաքանակ Նովա տեսակի մանդարին՝ 61,5 տոննա եւ երեք խմբաքանակ Վաշինգտոն Նավել տեսակի նարինջ՝ 67,2 տոննա քանակով՝ հիշյալ խմբաքանակներում Ռուսաստանի համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վերջին ժամանակներս «Ռոսսելխոզնադզորը» բազմիցս արգելել է վարակված ցիտրուսեղենի ներկրումը Թուրքիայից: Դեկտեմբերին ավելի վաղ ծառայությունը Թուրքիայի ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարել այդ երկրից ՌԴ միջերկրածովյան պտղաճանճով վարակված ցիտրուսային մշակաբույսերի մատակարարումների հարցի շուրջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս