
Ադրբեջանի կողմից բանակային ստորաբաժանումների հետքաշման առնչությամբ եզրակացություններ անելը վաղ է. Դավիթ Բաբայան. news.am

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանից բանակային ստորաբաժանումների հետքաշման առնչությամբ ինչ–որ եզրակացություններ անելը վաղ է։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի երկու հատվածներում՝ Ղազախում եւ Աղստաֆում զինվորական ստորաբաժանումները փոխարինելու է սահմանապահներով ։
«Իհարկե, իդեալական կլիներ զինվորական ստորաբաժանումների հետքաշումը Հայաստանի հետ սահմանի եւ Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով։ Սակայն դա ֆանտաստիկայի ոլորտից է։ Պետք է նաեւ հետեւել, թե որտեղ են տեղափոխվելու այդ ստորաբաժանումները։ Դա շատ բան կասի։ Դեռեւս վաղ է եզրակացություններ անել։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։