Ով է առողջապահության նախարարի նոր թեկնածուն. «Նրան առաջ է «բրթում» Արարատ Միրզոյանը». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլում» սպասողական են` անցողիկ տեղերում գտնվողները չգիտեն՝ պատգամավոր կդառնա՞ն, թե՞ ոչ։ «Մինչեւ հիմա մեզ ո՛չ կանչել, ո՛չ խոսել են, նեղ կազմով հավաքվում, պայմանավորվում են, հետո վարչության անդամներին տեղյակ են պահում, անգամ Սասուն Միքայելյանն այդ նեղ կազմում չէ»,- ասաց մեկը։

Շատերի ճակատագիրն այս պահին դեռ որոշված չէ, այդ թվում՝ առողջապահության նախարար Ա․ Թորոսյանի ու Ա․ Հարությունյանի։

Մինչեւ վերջերս Թորոսյանը շատ ինքնավստահ էր, որ սոցապնախարարության հետ միավորված սուպերնախարարության գլխին ինքն է լինելու․ «Մեկ ամիս առաջ իր հետ նման խոսակցություն է եղել, սակայն վերջին օրերին նախարարի նոր անուն է շրջանառվում․ Միքայել Ադամյան՝ Նորք-Մարաշի սրտաբանականի տնօրենի ԺՊ-ն, որին «բրթում» է Արարատ Միրզոյանը։ Իսկ ԱԺ խմբակցության ղեկավար կդառնա Լիլիթ Մակունցը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս