Մեծ Բրիտանիայի աշխատանքի եւ թոշակների գործերի նախարար Էմբեր Ռադը արժանահավատ տարբերակ է համարել Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացումը:
«Սպառազինությունների մրցավազքի կանխարգելման հարցը բարձրացնում ենք բոլոր հանդիպումների ընթացքում և բազմակողմ հարթակներում»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ զենքի վաճառքի վերաբերյալ մեկնաբանություններին։
Մեր հավաստի աղբյուրները պնդում են, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն՝ նշելով, որ ռուսական գազի գինը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ դիմաց, և դա քննարկման ենթակա չէ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավանդական մեծ մամուլի ասուլիս է անցկացնում տարվա արդյունքների շուրջ:
Գերմանիան Ռուսաստանից պահանջել է վերադարձնել այն մշակութային արժեքները, որոնք իր տարածքից դուրս են տարվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերին, որի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2019 թվականի հունվարի 1-ին, երրորդ անգամ մեղադրել են կաշառակերության եւ փողերի լվացման մեջ:
ԿԺԴՀ-ն հանձնառու է Կորեական թեակղզու միջուկազերծման գործին եւ ԱՄՆ-ից ակնկալում է, որ նա կվերացնի միջուկային սպառանալիքը հանապետությանը:
Աղքատության եւ գործազրկության դեմ պայքարը Վրաստանի կառավարության գլխավոր խնդիրն է:
Ամերիկացի զինծառայողները դեսանտավորման վարժանքների ընթացքում պարաշյուտն ինքնաթիռից վայր են գցել արդյունաբերական գոտու վրա, որը Հոնսյու կղզու կենտրոնի Յամանասիի պրեֆեկտուրայում հարում է Ֆուձի Սանրոկու զորավարժարանին:
Իռլանդիայի կառավարությունը մշակել է գործողությունների համապարփակ պլան ի դեպս «կոշտ» Brexit-ի՝ առանց կողմերի միջեւ համաձայնության Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու:
«Սա ջայլամի քաղաքականություն է՝ գլուխը մտցնել ավազի մեջ եւ չտեսնել պրոբլեմը։ Բայց դրանից պրոբլեմը չի վերանում՝ ջայլամն է դառնում ավելի խոցելի»,- նկատում է Հ.Ալումյանը։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել բյուջեի մասին օրինագծին, որը յոթ շաբաթով կհետաձգի ֆեդերալ կառավարության մի շարք հիմնարկությունների աշխատանքի դադարեցումը, որը հակառակ դեպքում տեղի կունենար դեկտեմբերի 22-ին:
«Փաստ» թերթը գրում է. «Արցախի շուրջ տարատեսակ հայտարարությունները, դրական արձանագրումների մասին հավաստիացումներն ու կոնկրետ քայլերի սպասումներն առաջիկա տարում զուգակցվում են Արցախի ներսում՝ Հայաստանի իշխանությունների ձեռամբ տեղի ունեցող փոփոխություններով:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Ռուսալ»-ի վրայից սանկցիան հանում է գանձապետական դեպարտամենտը: «Արմենալ»-ը շունչ կքաշի, հայ-ամերիկյան առևտրաշրջանառությունը` նույնպես»:
Ազգային ժողովում ունեցած մանդատների թվով 3-րդ` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
Ալբանիան որոշում է ընդունել պերսոնա նոն գրատա հայտարարել Իրանի երկու դիվանագետների` ենթադրվող անօրինական գործունեության համար, որն սպառնալիքի տակ է դնում երկրի անվտանգությունը: Այդ մասին հայտնել է Albanian Daily News պորտալը՝ հղում անելով ԱԳ նախարարությանը: «Ալբանիան որոշել է պերսոնա նոն գրատա հայտարարել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության երկու դիվանագետների, որոնք կասկածվում են երկրի անվտանգության վրա ազդող գործունեություն […]
«Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» (ԺՍՈՒ) զինված կոալիցիան, որի հիմնամասը կազմում են քրդական կազմավորումները, Սիրիայի տարածքից իր զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը գնահատել է «որպես դաշույնով հարված թիկունքին»:
Լոնդոնի Գաթվիկ օդանավակայանում բոլոր թռիչքները դադարեցված են օդանավակայանի երկնքում հայտնված երկու դրոնների մասին հաղորդումներից հետո:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի մի խումբ անդամներ դեմ են արտահայտվել Սիրիայի տարածքից զորքերի դուրսբերումն սկսելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ առաջիկայում ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը կնշանակվի Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
««168 ժամ»-ի տեղեկություններով՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն, մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, եւ դա քննարկման ենթակա չէ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքը երեկ երեկոյան անցկացրած նիստում որոշել է նոր խորհրդարանի ղեկավար կազմը: Արդեն հրապարակվել է, որ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելու են Արարատ Միրզոյանի, փոխնախագահների պաշտոնում՝ Լենա Նազարյանի եւ Ալեն Սիմոնյանի թեկնածությունները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԱԳՆ-ում փոփոխություններ են սպասվում։ Դեսպաններ են փոխվում, ԱԳ նախարարի տեղակալներից առայժմ միայն Արմեն Պապիկյանն է նշանակվել Ավստրիայում ՀՀ դեսպան։
«Փաստ» թերթը գրում է. «Երեխան նվեր է ուզում, ծնողը գնում է այն կամ էլ, եթե Ամանոր է, Ձմեռ պապիկն է բերում: Աննկարագրելի է երեխայի ուրախությունն ու հրճվանքը, աչքերի փայլը: Նա կարող է ամբողջ օրն իր խաղալիքը գրկած՝ նստել, կամ անընդհատ այդ նոր խաղալիքով զբաղվել: Այդպես մեկ օր, երկու, երեք, լավ, մեկ շաբաթ, մեկ ամիս: Հետո՞:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանի (Ռիժի Լյով) պաշտոնանկությունը դեռ շարունակում են քննարկել Արցախում եւ Հայաստանում։
«Որքան էլ, որ մեր համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի ռուսամետ քաղաքականությունը, մասնավորապես՝ ԱՊՀ, ԵՏՄ, ՀԱՊԿ կառույցներին անդամակցելը, այնուամենայնիվ, ուզում ենք հավատալ, որ Նիկոլ Փաշինյանի հայրենասիրությունը և վճռականությունը բավարար կլինի՝ պաշտպանելու հայկական շահերը, ինչպես նաև արժանի հակահարված տալու բոլոր պուտիններին, լուկաշենկոներին և բոլոր այլ սուլթաններին»:
Դեկտեմբերի 17-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր խորհրդական նշանակեց Արշակ Կարապետյանին: Վերջինս, այսպիսով, դարձավ Փաշինյանի 14-րդ խորհրդականը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու «Իմ քայլը» խորհրդարանական ապագա խմբակցության անդամների հավաք-ժողովը:
«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը փակ է՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվում։ Կան որոշակի հիմքեր, որոնց վրա կառուցվել է այս լավատեսությունը»։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Սանգվան Յոգեշվարին: