Պակիստանի իշխանությունները երկրի նախկին նախագահ Ասիֆ Ալի Զարդարիին, որը կասկածվում է փողերի լվացմանը մեղսակից լինելու մեջ, ներառել են այն անձանց ցուցակում, որոնց արգելված Է մեկնել երկրից:
Եռակողմ շփման խմբում Ուկրաինայի լիազոր ներկայացուցիչ Եվգենի Մարչուկը հայտնել է Դոնբասում մարտական գործողությունների գոտում դեկտեմբերի 29-ի 00:01-ից հրադադարի ռեժիմ հայտարարելու ձեռք բերված պայմանավորվածության մասին։
Վաշինգտոնի քաղաքագլուխ Մյուրիել Բոուզերը նամակ է ուղարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որում կոչ է արել՝ վերսկսել մի շարք դաշնային կառույցների աշխատանքը, որոնք փակվել են բյուջետային ճգնաժամի («շաթդաուն») պատճառով:
Սիրիայում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը, որը 2012 թվականին դադարեցրել էր աշխատանքը երկրում սկսված ճգնաժամի պատճառով, վերսկսել է աշխատանքը Դամասկոսում:
Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենն անհրաժեշտ է համարում Եվրոպայում ապաստանի տրամադրման միասնական համակարգի ստեղծումը:
Դեկտեմբերի 26-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացավ «Ի պաշտպանություն Արցախի հանրապետության» և Մտավորականների խորհրդի համատեղ նիստ:
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը dpa գործակալությանը տված հարցազրույցում հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման օգտին։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտնել է, որ Սիրիայի հարցով Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև քննարկումները տեղի կունենան Մոսկվայում:
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն արդեն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Այսօր կառավարության նիստից հետո նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ հակված է շարունակել աշխատանքը կառավարությունում:
«Սփյուռքի նախարարությունն արդեն իսկ սահմանված կարգով ներկայացրել է իր մտահոգությունները, առաջարկություններն ու դիտողությունները, դրանք ներկայացնելով արդարադատության նախարարությանը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:
«Հաշվի առնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացած մեր քվեները` ՀՀԿ-ն երկրի 4-րդ քաղաքական ուժն է, իսկ եթե այն զարգացումները, որոնց մասին մենք զգուշացնում էինք, տեղի ունենային հենց ընտրարշավի ընթացքում` թանկացումներ, արտաքին պարտքի կես միլիարդով ավելացում, օպտիմալացման այս չմտածված ու ինքնանպատակ ձևը, թերևս, պատկերն այլ լիներ»:
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Հանր ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունենում իր գործընկերոջ՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր ինքնաբացարկի դիմում կներկայացնի և կհրաժարվի պատգամավորական մանդատից: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արշակյանը նշեց, որ դեռ վերջնական որոշում չկա՝ արդյոք ի՞նքն է լինելու նոր ստեղծվելիք Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարության ղեկավարը:
Դեկտեմբերի 27-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բաղդադի հատուկ հսկվող «կանաչ գոտում»՝ Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքում:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա:
Թուրքիայի նախագահականը կրկին մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ էս Սահմանադրությունը չի փոխվել, մենք անընդհատ քաղաքական ճգնաժամերի մեջ ենք հայտնվելու։ Ամեն անգամ, երբ հանրային կոնֆլիկտ ստեղծվեց, որի լուծումը տրամաբանորեն պետք ա Սահմանադրության մեջ փնտրեինք, ում էդ պահին քաղաքականապես հարմար լինի, հիշելու ա սրա կեղծված էությունը։
Առնվազն 35 դպրոցական է տուժել դեկտեմբերի 27-ին Հնդկաստանի Հիմաչել Փրադեշ հյուսիսային նահանգում տեղի ունեցած վթարից, որտեղ շրջվել է դպրոցական ավտոբուսը:
Պայթուցիկ սարք է գործել Աթենքի կենտրոնի Կոլոնակիի շրջանում՝ Սուրբ Դիոնիսիոսի եկեղեցու մոտ:
ԱՄՆ-ի կառավարական պատվիրակությունը հունվարի առաջին կեսին կուղեւորվի Պեկին՝ առեւտրական բանակցություններ վարելու Չինաստանի պաշտոնյաների հետ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի էջում հրապարակել է լուսանկար ինքնաթիռից՝ նշելով, որ մեկնում է Մոսկվա:
Ճապոնիայում հանցավոր սինդիկատի անդամը եւ նախկին ներդրումային խորհրդատուն մահապատժի են ենթարկվել երկու մարդու սպանության համար, որոնք կատարվել են երեսուն տարի առաջ, ընդամենը 2018 թվականին երկրում ի կատար է ածվել մահվան 15 դատավճիռ:
Ինդոնեզիայի ավիացիոն իշխանությունները որոշում են ընդունել՝ փոխել Կրակատաու ժայթքող հրաբխի շրջանում ինքնաթիռների թռիչքների երթուղիները՝ հանրանավերն ուղարկելով անվտանգ գոտիներ:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը խանդավառված է․ բոլորն անխտիր ստացել են 2-ական աշխատավարձ՝ որպես նախատոնական պարգեւատրում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 26-ին Իրաքում ԱՄՆ-ի զինծառայողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը Մերձավոր Արեւելքի այդ երկրից:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ եթե «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանի փոխխոսնակի համար թեկնածուներ առաջադրեն, «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին:
«Ակնալճի իր առանձանատանը գտնվող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին տեսակցելու ցանկություն են հայտնում բազմաթիվ հանրապետականներ, սակայն վերջինս նրանց սկզբունքորեն չի ընդունում։«Իրեն չեմ հարցրել՝ ուղղակի տեսել եմ, որ իրենց չի ընդունում»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 26-ին Իրաք կատարած այցի ընթացքում հայտարարել է, թե չի պատրաստվում շտապել Միացյալ Նահանգների նոր պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածություն առաջադրելու հարցում: