Մ. Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել որևէ այլ հարցի՝ կրկնելով, որ օդանավակայանի ճանապարհին է և հարմար չէ խոսելը։
Անկախ սենատոր, 77-ամյա Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամների մի մասն իրեն վարկաբեկելու արշավ է սկսել՝ կանխելու երկրի նախագահի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրումը։
«Համոզված եմ, որ պարոն Նազարյանի երկարամյա փորձի, նվիրվածության ու ջանքերի արդյունքում հայ-վատիկանյան բարեկամությունն ավելի կամրապնդվի: Ժամանակն ու անձինք փոփոխական են, իսկ արված գործը, ռեալ արդյունքն ու լավ ավանդույթները մնայուն արժեք են: Վստահ եմ՝ լավագույն ավանդույթները կպահպանվեն, և առաջիկայում բազում նոր ձեռքբերումների ականատեսը կլինենք»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում գազի գնի շուրջ հարցադրումը «ցրել» են՝ ասելով, թե գազի գնի որոշմամբ Կրեմլը՝ ՌԴ նախագահի աշխատակազմը, չի զբաղվում, և գազի գինը որոշելու համար պետք է բանակցել հենց «Գազպրոմ» ընկերության հետ։
Լիբանանում ՀՀ նորանշանակ դեսպան Վահագն Աթաբեկյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ (Nabih Berri):
«Այո, հետաքրքիր գործ է, մեծ ուրախությամբ զբաղվելու եմ դրանով, որովհետև կրթության ոլորտում և Ամերիկյան համալսարանում 20 տարի դասավանդում եմ»,- ասաց Վ. Գաբրիելյանը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 28-ին հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը հարկադրված կլինի փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե դեմոկրատ կոնգրեսականները հավանություն չտան սահմանային պարսպի նախագիծի ֆինանսավորմանը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերթական անգամ հանդես են եկել Կերչի նեղուցով նավերի ազատ անցումն ապահովելու եւ ուկրաինացի նավաստիներին ազատելու պահանջով:
«Սովորական միջնորություն ենք ներկայացնում՝ գրավ կիրառելու վերաբերյալ»,- այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
Տիգրան Սեյրանյանն ազատվել է Չեխիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից: Նա նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան: Շվեդիայում և Ֆինլանդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանը հետ է կանչվել զբաղեցրած պաշտոնից: Կարեն Նազարյանը նշանակվել է Սուրբ աթոռում ՀՀ դեսպան։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
168.am-ի աղբյուրների հավաստմամբ, սակայն, երեկ Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում գազի գնի շուրջ հարցադրումը «ցրել» են՝ ասելով, թե գազի գնի որոշմամբ Կրեմլը՝ ՌԴ նախագահի աշխատակազմը, չի զբաղվում, և գազի գինը որոշելու համար պետք է բանակցել հենց «Գազպրոմ» ընկերության հետ։
Անհայտ անձինք Հարավային Կորեայի Hana կենտրոնի համակարգիչներից մեկը «կոտրանքի» ենթարկելուց հետո ստացել են Հյուսիսային Կորեայից 997 փախստակների անձնական տվյալների զետեղարան մուտք գործելու հնարավորություն։
«Ռուսաստանը երկար համբերեց` մի քանի ամիս, բայց ներկայումս որոշել է աչքերը չփակել Հայաստանի հետ տարաձայնությունների վրա: Հետևանքն այն է, որ Հայաստանը հետսովետական տարածքում միայնակ է մնացել բոլոր խնդիրներում, անխտիր բոլոր»:
Եվրամիությունը (ԵՄ) դեկտեմբերի 28-ին պաշտոնապես հրապարակել է որոշում Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները երկարաձգելու մասին, փաստաթուղթը հրապարակվել է Եվրամիության Պաշտոնական հանդեսում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները: Նրա խոսքով՝ նախանշվել են ժամկետները, քանի որ իրավիճակը «ցեյտնոտային» է. «Մենք ցեյտնոտի մեջ ենք»:
Եվրամիությունը որոշել է զգալիորեն ուժեղացրել հակազդեցությունը ռուսական քարոզչությանը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ սպասվող տոների առիթով։ Այս մասին գրում է TACC-ը։
Open Arms նավը՝ ավելի քան 300 միգրանտներով, դեկտեմբերի 28-ի առավոտյան ժամանել է Իսպանիայի Կադիսի նահանգի (Անդալուսիայի Ինքնավար Մարզ) նավահանգիստ:
ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքի մի շարք նահանգներում մոլեգնած ձնաբքերի զոհ է դարձել երկու մարդ, հաղորդել է USA Today հրատարակությունը: Հրատարակության տեղեկավտությամբ՝ «դեկտեմբերի 27-ին սաստիկ ձյան առաջացրաp միջադեպերի պատճառով» մեկ մարդ է զոհվել Կանզասի նահանգում, մեկն էլ՝ Լուիզիանայում։
Սիրիայի բանակը մտել Մանբիջ քաղաք, որն ավելի վաղ վերահսկում էին Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (ԺԻՈւ) քրդական կազմավորումները:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստան, որտեղ բանակցություններ կանցկացնի ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:
Վրաստանի խորհրդարանն ավարտեց իր աշխատանքը Քութայիսում:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում մարդիկ դարձել են ագրեսիվ, անհանդուրժող, արդեն դժվար է գտնել այն ժպիտը, բավարարվածությունն ու հանդուրժողականությունը, որն արտացոլված էր մարդկանց դեմքերին գարնան և ամռան ամիսներին:
Դեկտեմբերի լույս 28-ի գիշերը Միլանում հրդեհ է բռնկել ծերանոցում. տուժել է 18 մարդ, այդ թվում՝ մեկը հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում:
Թուրքական իշխանությունների ճնշումների թիրախում այս անգամ հայտնվել են ընդդիմադիր հեռուստաալիքներ Halk TV-ն և Fox TV-ն:
«Մեր խնդիրը պետք է լինի շարունակել կիսատ թողնված հեղափոխությունը և այն հասցնել իր ավարտին»:
«Այդ մարդը կամ չի պատկերացնում իր պաշտոնի կարևորությունը, որ ինքը Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան է, կամ էլ իր ձախողումները փորձում է քողարկել աննպատակ լայվերով»։
Դեկտեմբերի 28-ին Դամասկոսում վերաբացվել է Բահրեյնի դեսպանատունը, որի աշխատանքն ընդհատվել էր 2011 թվականին Սիրիայում հակամարտության սկսվելուց հետո:
Ղրիմում ավարտվել են արգելափակոցի տեղադրման աշխատանքները ռուս-ուկրաինական սահմանում: