Բաժիններ՝

Թուրքական տանկերը հատել են թուրք-սիրիական սահմանը

Թուրքան զինտեխնիկա է ուղարկել Սիրիա: Դեկտեմբերի 25-ի երեկոյան նկատվել է, թե ինչպես են Թուրքիայի սահմանամերձ Քիլիս նահանգից տանկերով բեռնված բեռնատար մեքենաները հատում թուրք-սիրիական սահմանը:

Ըստ աղբյուրի՝ շարասյունը շարժվել է դեպի Սիրիայի Թել Ռըֆաթ և Մանբիչ շրջաններ, որտեղ նախատեսվում են ռազմական գործողություններ քրդական ուժեր: Վերջիններիս Անկարան համարում է ահաբեկիչներ, իսկ Վաշինգտոնին՝ ոչ: ԱՄՆ-ն  քուրդ զինյալներին դիտարկում է որպես կարևոր գործընկեր Սիրիայում գտնվող ահաբեկիչների դեմ պայքարում:

Ըստ նախատեսվածի՝ Թուրքիան արդեն պետք է Մանբիչում սկսած լիներ քրդական ուժերի դեմ ռազմական օպերացիան, բայց այն վերջին պահին հետաձգվել է: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն որպես հետաձգման պատճառ նշել է այն հանգամանքը, որ թուրքական կողմը չի ցանկանում վնաս հասցնել այդ տարածքում տեղակայված ամերիկացի զինվորներին:

https://www.youtube.com/watch?v=8KFdT3RP7mE

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31