Բաժիններ՝

Խորհրդարանականները չպաշտպանեցին Վրաստանում չադրա և նիքաբ կրելու արգելքը

Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների կոմիտեն տապալել է «Վրաստանի հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Էմզար Կվիցիանիի նախաձեռնությունը՝ Վրաստանում մուսուլմանական հագուստ՝ չադրա, նիքաբ եւ բուրկա կրելու արգելք սահմանելու մասին։

Կվիցիանին առաջարկում էր վարչական իրավախախտում որակել չադրա, նիքաբ եւ բուրկա կրելը պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտում եւ մյուս հասարակական վայրերում եւ իրավախախտ կանանց տուգանել 500 լարիով (ավելի քան 190 դոլարով) առաջին դեպքում եւ 1,5 հազար լարիով (ավելի քան 570 դոլարով), եթե դա կրկնվի:

Ինչպես հայտարարել է կոմիտեի նախագահ Սոֆիկո Կիլաձեն, կոմիտեում շատ նախաձեռնություններ են կուտակվել կրոնի հարցերի վերաբերյալ, եւ դրանց լուծման համար կստեղծվի աշխատանքային խումբ, որը կքննարկի բոլոր առաջարկությունները, այդ թվում՝ Կվիցիանիի նախաձեռնությունը: «Այժմ նախաձեռնությունը չի ներկայացվի քվեարկության»,- ընդգծել է նա, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս