Էրդողանը հայտարարել է ԶՈՒ գլխավոր շտաբի վրա գործված կիբերհարձակումը կասեցնելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք կարողացել են հաջողությամբ հետ մղել զինված ուժերի Գլխավոր շտաբի վրա իրականացված կիբերհարձակումը: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
«Մեր կողմից մշակված Octopus անվամբ ծրագրային ապահովումը կասեցրել է զինուժի Գլխավոր շտաբի վրա իրականացված կիբերհարձակումը»,- հայտարարել է նա:
Էրդողանը նշել է, որ երկիրը պետք է տեղեկատվության պաշտպանությանը հատկացնի նույն ուշադրությունը, ինչ ցուցաբերվում է երկրի սահմանների պաշտպանությանը: Նա կիբերհարձակումներն անվանել է «ամենամեծ սպառնալիքը, որը խախտում է պետության անվտանգությունն ու մարդկանց անձնական կյանքը»: