Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այցն Իրաք՝ այն անհարգալից որակելով երկրի ինքնիշխանության նկատմամբ:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիմանում է «որոշ» լրագրողների ու լրատվամիջոցների, թե «իներցիայով եք աշխատում»՝ իշխանությունը փոխվել է, իսկ դուք նոր իշխանություններին վերաբերվում եք այնպես, ինչպես հներին էիք վերաբերվում։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իհարկե, հաճելի է ռուսական հեղինակավոր հանդեսի ընթերցողների կողմից տարվա քաղաքական գործիչ ճանաչվելը, բայց կարծում եմ՝ պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե «գունավոր», այլ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն:
ԱՄՆ-ի մի քանի նահանգներում դեկտեմբերի 27-ին Համացանցի եւ հեռախոսային կապի համատարած անջատումներ են տեղի ունեցել CenturyLink հեռահաղորդակցական ընկերության ցանցի հետ կապված անսարքությունների պատճառով:
112 տարեկան հասակում դեկտեմբերի 27-ին մահացել է ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենատարեց վետերանը եւ երկրի ամենածեր բնակիչը՝ Ռիչարդ Օվերտոնը:
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Արգենտինայի ոստիկանությունը դեկտեմբերի 28-ին 31 կտավ է առգրավել երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների Բուենոս Այրեսի բնակարանից կոռուպցիայի գործով հետաքննության շրջանակում: Այդ մասին հայտնել է Infobae հրատարակությունը:
Սաուդյան Արաբիայի Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդ թագավորը վերաբաշխումներ է կատարել կառավարությունում:
Նյու Յորքի Քուինսի շրջանում տրանսֆորմատոր է պայթել Consolidated Edison ընկերության գործարանում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին եւ ստորին պալատները հերթական անգամ չեն քվեարկել երկրի բյուջեի շուրջ, ինչում կարելի համոզվել օրենսդիր մարմնի կայքում նիստի հեռարձակումից:
Պարզվում է` «Իմ քայլի» նախորդ օրն անցկացրած թրեյնինգը` նոր պատգամավորներին ԱԺ կանոնակարգին ծանոթացնելու մասով, առաջինը չի եղել. մոտ 10 օրն առաջ եւս նման մեկ հավաք է եղել, որին, ի դեպ, ակտիվ մասնակցություն է ունեցել նախկին պատգամավոր, փորձագետ Թեւան Պողոսյանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածուն ընդամենը մի քանի ամիս ԱԳ փոխնախարար աշխատած Ռուբեն Ռուբինյանն է:
Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ քննարկումեր են տեղի ունեցել նրա և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:
Նիկոլ Փաշինյանը՝ մոսկովյան այցի մասին. ուղիղ:
Նա արձանագրեց, որ այս տեղեկություններն ազդանշան են այն բանի, որ սահմանին ու շփման գծում զգոնությունը թուլացնել չի կարելի, քանի որ ռազմատենչ հռետորաբանությունը թուլացել է, բայց հակամարտության գոտում փաստացի իրավիճակ չի փոխվել։
Նախապայմանները նախապայմանային արձագանքներ են ունենում։ Այս դեպքում որեւէ բովանդակային բանակցություն սկսելու համար պետք է ներգրավել պաշտոնական Ստեփանակերտը։ Մինչ այդ պետք է հարգել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւում կայացած համաձայնությունները։
«Եթե կարևոր չլիներ, թե այդ կառույցում ով է գլխավոր քարտուղարը, տարիներ շարունակ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները չէին պայքարի այդ պաշտոնի համար և իրենց կողմը չէին քաշի։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես շատ լավ գիտակցում է…»:
Փարիզի քաղաքապետարանը հաստատել է Ելիսեյան դաշտերում տոնական միջոցառումների կազմակերպման պլանները՝ չնայած դեկտեմբերի 31-ին «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի նոր ակցիաների անցկացման՝ Համացանցում հնչած կոչերին:
Անհայտ անձինք Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ 21-րդ թաղամասում, հարձակվել են եկեղեցու վրա, ինչի հետևանքով կան տուժածներ:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2019 փետրվարի 17-ին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը դատարանը քննության կառնի դեկտեմբերի 28-ին:
Այս նախարարությունների կրճատման մասին խոսակցություններ շրջանառվում էին դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ, քանի որ վարչապետի պաշտոնակատարը հաճախ էր մատնանշում կառավարության կառուցվածքի փոփոխության մասին։
Ռուսաստանի տուր օպերատորների միության նախագահ Մայա Լոմիձեն հայտարարել է, որ 2018թ. ռուս զբոսաշրջիկների կողմից ամենից շատ պահանջված հանգստի ուղղությունը Թուրքիան է:
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
Պաշտոնական Մոսկվան և Երևանը պետք է համագործակցեն անվտանգության ոլորտում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և այլ ինտեգրացիոն միությունների գծով:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս տարվա ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ռեկորդային թվով հանդիպումներ է ունեցել։
Լոռու մարզի Ձորագետ և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի փետրվարի 17-ին:
Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է, հարկավոր է պահպանել այդ շարժընթացը, ինչպես նաև այլ ուղղություններով երկու երկրների միջև փոխգործակցությունը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է կաշառքի միջնորդության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու միջնորդությունը։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը՝ նշելով, որ նա 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: