«Վեթինգը գործընթաց է, որը կարող է տևել 1 տարի, 2 տարի կամ 3 տարի: Վեթինգը՝ դատարանների, դատավորների անաչառությունը ապահովող գործընթացը պետք է լինի մշտական և երբեք չավարտվի: Մենք ունենք այդպիսի մարմին, որին օժտել ենք գործառույթներում, դա բարձրագույն դատական խորհուրդն է, որը պետք է համապատասխան քննություններն աներ: Սակայն ինչպես բազմաթիվ օրենքներ, գրված է եղել մի բան, իրականությունը եղել է այլ: Եվ մենք, ցավոք, պետք ոլորտ առ ոլորտ այդ շտկումներն անենք:
Նա հրաժարվեց տեսակետ հայտնել՝ արդյո՞ք ՍԴ-ն մինչ օրս ոչ լիգիտիմ է գործել. «Իրականում ՀՀ-ում եղել է մի կվազի իրավիճակ, երբ ինչ-որ մարդիկ զբաղեցրել են պաշտոններ, ինչ-որ մարդիկ իրենց վերագրել են ինչ-որ պաշտոններ և իրականության հետ չհամակերպվել չի եղել»:
«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Արցախում ականազերծման ծրագրի և վերականգնման ծառայությունների համար 1.5 մլն դոլարի չափով օգնություն տրամադրելու նախաձեռնությունը»,- այս մասին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Ամեն դեպքում, Ա.Կարապետյանն անակնկալի է եկել ԱԺ ամբիոնից Վահե Գրիգորյանի հայտարարության այդ հատվածից, որ ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները:
Այս օրերին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ ունեցավ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետների և պաշտոնյաների հետ։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ՀՀ դատական համակարգում վեթթինգի իրականացման վերաբերյալ հստակ մեխանիզմներ է ցանկանում լսել իշխանությունից և Բարձրագույն դատական խորհրդի թեկնածու Վիգեն Քոչարյանից:
Միացյալ Նահանգները պատրաստ էին ուղղորդված հարվածներ հասցնել Իրանի երեք օբյեկտի, սակայն բառացիորեն վերջին պահին որոշեց չանցկացնել այդ գործողությունը:
Հարցին՝ Վահե Գրիգորյանի՝ երեկ՝ ԱԺ-ում արված հայտարարությունների մասին քննարկում եղե՞լ է, Արևիկ Պետրոսյանը պատասխանեց, որ այդ թեմայով հանդիպման նախաձեռնություն Վահե Գրիգորյանը չի ունեցել, եթե ունենա, պատրաստ են հանդիպել և քննարկել։
«Սա ուղղակի աննախադեպ երևույթ է, երբ պաշտպանական կողմին թույլ չեն տալիս միջնորդություններ անել ամբողջ դատավարության ընթացքում, իսկ այն փուլում, երբ արդեն գալիս է պաշտպանական կողմի ելույթի հերթը, ապա միջնորդություն ներկայացնելու փաստը դիտում են՝ որպես իրավունքի չարաշահում, և այդ հիմքով պաշտպանական կողմին զրկում են ելույթ ունենալու հնարավորությունից»:
Վահե Գրիգորյանը, Ազգային ժողովի կողմից ընտրվելով ՍԴ դատավոր, Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն 2019թ. հունիսի 20-ին տվեց երդում, որի ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները:
Եվրամիության երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները կարող են Եվրահանձնաժողովի նոր նախագահին ընտրելիս հրաժարվել «գլխավոր թեկնածուի» համակարգից:
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած եւս երկու դիմում։ Այդ մասին նշվում է ՍԴ տարածած հաղորդագրության մեջ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկել է Հանրապետությունում դատավորների վեթինգի իրականացման կառուցակարգի իր սկզբունքները: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշված են այդ սկզբունքները, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Բարձրագույն դատական խորհուրդն այն մարմինը չէ, որը պետք է որոշի, թե երբ, ոնց, ինչ եղանակով պետք է վեթինգն անցկացվի: Դրա որոշելը այլ իշխանության ճյուղերի գործառույթ է: Նրանց որոշումները պետք է ունենան համապատասխան օրենքի տեսք, մենք էլ պարտավոր կլինենք կատարել ամենայն բարեխղճությամբ և ազնվությամբ»:
Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները Թբիլիսիում երկրի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաների ընթացքում բերման են ենթարկել 305 ցուցարարի:
Արմատականների կողմից Թբիլիսիում կազմակերպված անկարգությունները սադրանք էր, որը կվնասի հենց Վրաստանին:
ՀՀ ոստիկանությունում անցկացվող օպտիմալացման արդյունքում կրկնվող ծառայությունները հնարավոր է միավորվեն:
Հունիսի 21-ին «մահապարտի գոտու» օգտագործմամբ պայթյուն է որոտացել Բաղդադի մզկիթներից մեկում, զոհվել է տասը, տուժել՝ եւս 30 մարդ:
Արդարադատության համակարգում վեթինգը կիրականացվի Բարձրագույն դատական խորհրդի կողմից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել հունիսի 20-ի բողոքի ակցիաներից հետո:
«ՍԴ դիմելու համար հիմք էր նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, որտեղ քննարկման առարկա էին դարձել Քրեական օրենսգրքում կատարվող փոփոխությունները, մասնավորապես՝ 225 և 300 հոդվածը, արձանագրել էր, որ փոփոխությունների միջոցով հնարավոր կլինի 300 հոդվածի հատկանիշներով հարուցված ընդդիմության 7 ակտիվիստների նկատմամբ առկա քրեական գործը կարճել»:
Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սահակաշվիլին կոչ է անում իր բոլոր կողմնակիցներին՝ հունիսի 21-ին վերստին գալ Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտա՝ վերջ դնելու «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի կառավարմանը:
«Ամեն անգամ քաղաքացիներին տանել դատարաների առաջ և ուղղորդել՝ թեկուզ ուղղակի կամ անուղղակի կոչերով, ես այդ ոճը չեմ ընդունում, և դա ճիշտ չէ, որովհետև այդ նույն քաղաքացին, եթե այսօր գնում է, ջանասիրաբար փակում է դատարանների դռները՝ կոնկրետ դատավորների հետ կապված, վաղն էլ փակելու է այսօրվա պաշտոնյաների և աշատանքային շենքերի դռները»:
Հունիսի 21-ի առավոտյան ուժգին հրդեհ է բռնկել Philadelphia Energy Solutions նավթավերամշակման գործարանում, որը գտնվում է Ֆիլադելֆիայի հարավային մասում:
«Հարց է առաջանում՝ արդյո՞ք Վ. Գրիգորյանը չի գիտակցում իր հայտարարության բացասական հետևանքները և սպառնալիքը իրավական անվտանգությանը, թե՞ այնքան է տենչում ՍԴ նախագահի պաշտոնին, որ աղավաղում է ակնհայտ պարզ սահմանադրական կարգավորումը՝ վիճարկելով Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը»,- նշեց իրավունքի մասնագետը։
«Կարծում եմ՝ սա Ադրբեջանի պահվածքի հետևանք է, քանի որ այդ պայմանավորվածությունների մեջ կան որոշ հստակ քայլեր, որոնք պետք է իրականացնի Ադրբեջանը, սակայն վերջինս պատրաստ չէ»:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ռազմաօդային ուժերը հունիսի 21-ին լրագրողներին ցուցադրել են այն թռչող սարքի բեկորները, որոնք, ինչպես պնդվում է, Իրանի օդային տարածությունում խոցված ամերիկյան անօդաչուի բեկորներն են:
British Airways բրիտանական ընկերությունը կդադարեցնի թռիչքները Հորմուզի նեղուցի եւ Օմանի ծոցի՝ Իրանի կողմից վերահսկվող օդային տարածությունում այն հանձնարարականներին համապատասխան, որոնք ավելի վաղ տարածել է ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի ֆեդերալ վարչությունը:
ԲԴԽ անդամ առաջադրված ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարեց մեկնաբանել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու վերաբերյալ:
«Հիմա ես կարող եմ ինքս ինձ հռչակել Հռոմի պապ, դրան ի՞նչ է հետևելու՝ ոչինչ, քանի որ դա անհեթեթ ու անտրամաբանական է՝ հեռու իրավունքի ու Սահմանադրության նորմերից։ Որպես իրավաբան՝ այդ կարգի հայտարարություններին լուրջ չեմ վերաբերվում։ Թող նրան սատարողները հայտարարեն, դա նախապե՞ս էր ծրագրված, թե՞ ոչ»։