Բաժիններ՝

Գլյուկոզայի բարձր մակարդակը կարող է քաղցկեղ առաջացնել

Տարբեր երկրներում կատարված 16 հետազոտությունների վերլուծությունը և 900000 մարդու տվյալները ցույց են տվել, որ քաղցկեղի զարգացման ռիսկը մեծանում է 15%-ով՝ մարդու մոտ նախաշաքարախտային վիճակի առկայության դեպքում: Նախաշաքարախտային վիճակի ժամանակ մարդու արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է, սակայն ոչ այնքան բարձր՝ շաքարախտ ախտորոշվելու համար, գրում է Live Science պարբերականը:

Հաշվի առնելով մարմնի զանգվածի ցուցանիշը, նախաշաքարախտային վիճակի և քաղցկեղի ռիսկի գործոնը՝ պարզ է դարձել, որ նախաշաքարախտային վիճակը գերազանցել է քաղցկեղի ռիսկը 22%-ով: Դա մասնավորապես վերաբերել է ստամոքսի, հաստ աղիքի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, կրծքագեղձի և էնդոմետրիումի քացկցեղին: Այսպիսով՝ նախաշաքարախտային վիճակում գտնվող մարդկանց մոտ մոտավորապես 2 անգամ ավելի հաճախ է հայտնաբերվել լյարդի քաղցկեղ, 60% -ով ավելի էնդոմետրիումի քաղցկեղ, 50%-ով ավելի ստամոքսի և հաստ աղիքի քաղցկեղ և 20% -ով ավելի կրծքագեղձի քաղցկեղ:

Պատճառները կարող են լինել մի քանիսը: Օրինակ՝ շաքարի բարձր մակարդակի դեպքում մեծանում է ինսուլինի նկատմամբ ռեզիստենտությունը: Այն խթանում է ինսուլինատիպ սպիտակուցների արտադրությունը, որոնք նպաստում են քաղցկեղի բջիջների աճին: Չեն բացառվում նաև գենետիկ փոփոխությունները, որոնք բարձրացնում են երկու շեղումների զարգացման վտանգը:

Չբուժվելու դեպքում նախաշաքարախտային վիճակը կարող է հինգ տարվա ընթացքում վերածվել լիարժեք շաքարախտի: Վիճակագրության համաձայն՝ ավելի հաճախ են սկսել ախտորոշել նախաշաքարախտային վիճակ: Մարդը կարող է իրեն պաշտպանել՝ սննդակարգին հետևելու, մարզվելու և գլյուկոզայի մակարդակն իջեցնող պրեպարատներ ընդունելու միջոցով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930