Բաժիններ՝

Թուրքիայի ամենաշատ լուսանկարվող տեսարժան վայրը

Ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ լուսանկարում և սոցիալական ցանցերում հրապարակում են աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը։ «Instagram»-ի հեշթեգների, զբոսաշրջային հարթակների և լուսանկարների հրապարակումների տվյալների հիման վրա կազմվել է աշխարհի ամենաշատ լուսանկարվող վայրերի վարկանիշային ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Ամենաշատ նկարահանվող վայրերի 20-յակը գլխավորում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող Էյֆելյան աշտարակը՝ միլիոնավոր հրապարակումներով։ Դրան հաջորդում է Փարիզի «Disneyland»-ը, որը վերջին տարիներին դարձել է ամենապահանջված լուսանկարչական ուղղություններից մեկը։ Երրորդ տեղը զբաղեցրնում է Հռոմի «Trevi Fountain» շատրվանը, որին հաջորդել է ամերիկյան փոփ մշակույթի ամենաճանաչված կառույցներից մեկը՝ «Empirse State Building»-ը և Դուբայի «Burj Khalifa» կոչվող աշխարհի ամենաբարձր երկնաքերը։

Չնայած պաշտոնական համաշխարհային վարկանիշներում Թուրքիայի որևէ զբոսաշրջային ուղղություն չի ընդգրկվել լավագույն 20-յակում, Կապադովկիան շարունակում է համարվել աշխարհի ամենաշատ լուսանկարվող բնական և մշակութային տարածաշրջաններից մեկը՝ հատկապես իր օդապարիկներով հայտնի տեսարանների շնորհիվ։

Նշենք, որ Կապադովկիան (պատմական հայկական աղբյուրներում՝ Գամիրք) հնագույն պատմական տարածաշրջան է Փոքր Ասիայի կենտրոնական մասում՝ ներկայիս Թուրքիայի տարածքում։ Այն աշխարհին հայտնի է իր յուրօրինակ հրաբխային լանդշաֆտներով, ժայռափոր քաղաքներով և երկինք բարձրացող հարյուրավոր օդապարիկներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930