«Այլ տեսակետը հայտնողները ովքե՞ր են… նույն մարդիկ են, որոնք օրենքը ոնց ուզեցել, իրենց տակ ծալե՞լ են». Ալեն Սիմոնյան
«Ես ուզում եմ հասկանալ՝ այլ տեսակետը հայտնողները ովքե՞ր են և այդ տեսակետը ինչպես է հնչում: Այն նույն մարդիկ են, որ ժամանակին բացատրել են ամեն ինչ, ինչն անհնա՞ր է, նույն մարդիկ են, որոնք օրենքը ոնց ուզեցել, իրենց տակ ծալե՞լ են: Եվ մենք այսօր այդ մարդկանց կարծիքը վերցնում ենք որպես երկրորդ կարծիք և փորձում ենք այլ մեկնաբանություն տա՞լ: Կարծում եմ, դա ճիշտ չէ: Այն մարդիկ, որոնք այսօր քննադատում են, հայտնի են նրանով, որ օրենքները ծամածռել են այնպես, որ ինչպես հարմար է եղել իրենց: Դրա շնորհիվ մարդկանց են ձերբակալել, մարդկանց են պաշտոնի նշանակել, օրինակ՝ ԱԱԾ նախկին ղեկավարին»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին:
Նա հրաժարվեց տեսակետ հայտնել՝ արդյո՞ք ՍԴ-ն մինչ օրս ոչ լիգիտիմ է գործել.
«Իրականում ՀՀ-ում եղել է մի կվազի իրավիճակ, երբ ինչ-որ մարդիկ զբաղեցրել են պաշտոններ, ինչ-որ մարդիկ իրենց վերագրել են ինչ-որ պաշտոններ և իրականության հետ չհամակերպվել չի եղել»: