Բաժիններ՝

«Երեկվա ջարդերը ամենից ավելի մեծ վնաս հասցրեցին հենց Վրաստանին». Զախարովա

Արմատականների կողմից Թբիլիսիում կազմակերպված անկարգությունները սադրանք էր, որը կվնասի հենց Վրաստանին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ես հաճախ եմ հարցնում Վրաստանում ապրող իմ ծանոթներին ու ընկերներին եւ նրանց արյունակիցներին՝ ռուսաստանցիների համար որքանով է անվտանգ վրացական նավահանգիստներ ուղեւորվելը: Պատասխանը միշտ էլ մեկն է՝ 100 տոկոսով անվտանգ է,-նշել է նա:-Այ՛ո, մենք երեկ տեսանք այս մղձավանջային, ի դեպ, տուրիստական սեզոնի թեժ շրջանում սարքված սադրանքը: Այժմ Վրաստանում որեւէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ սադրիչների կողմից բորբոքված ամբոխը չի նետվի ավերելու հյուրանոցները: Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հեղեղված է ԶԼՄ-ների հարցերով՝ ինչ հանձնարարականներ կան ռուսաստանցիների կողմից Վրաստան այցելության վերաբերյալ»:

«Անձամբ ինձ համար եզրակացությունը վշտալի է՝ երեկվա ջարդերը ամենից ավելի մեծ վնաս հասցրեցին հենց Վրաստանին»,-հավելել է դիվանագետը:

Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուսատեցության սադրանք է որակել հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքները:

«Այն ամենը, ինչ երեկ տեղի ունեցավ Վրաստանում, ոչ այլ ինչ է, քան ռուսատեցության սադրանք: Իհարկե, չի կարող մեր խիստ անհանգստությունը չառաջանցնել այն փաստը, որ ագրեսիվ դրսեւորումներ են եղել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ»,-ասել է Պեսկովը: Միչ այդ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Վրաստանի՝ արմատականորեն տրամադրված ընդդիմությունը Ուղղափառության միջխորհրդարանակրան վեհաժողով Ռուսաստանի պատվիրակության այցը հատուկ օգտագործեց անկարգություններ կազմակերպելու համար:

«Դա մեկ անգամ եւս ցույց է տալիս վրացի քաղաքական գործիչների արմատական մասի հուզական լարվածությունը, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի խանգարեն Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների նորմալացմանը»,-ընդգծել է ռուս բարձրաստիճան դիվանագետը: Դրա հետ մեկտեղ Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի մեթոդաբար աշխատել Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու ակտիվացման ուղղությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս