«Դա հարգարժան պարոն Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր, կարծիքն է». Վիգեն Քոչարյան
ԲԴԽ անդամ առաջադրված ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարեց մեկնաբանել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու վերաբերյալ:
Նա նշեց, որ նաև խորը իրավական վերլուծություն չի կատարել:
«Ուղղակի կարող եմ նշել, որ դա հարգարժան պարոն Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր, կարծիքն է, որը հիմնված է համապատասխան Սահմանադրության և այլ դրույթների վերլուծության հիման վրա»,- ասաց Վ.Քոչարյանը:
Թե ինչիսի՞ն կլինի Վենետիկի հանձնաժողովի տեսակետը՝ հարցին, փոխնախարարը պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովը տեսակետներ հայտնում է համապատասխան փաստաթղթերի, հարցադրումների հետ կապված.
«Դեռևս մենք այս զարգացումների հետ կապված ո՛չ հարցադրում ունենք, ո՛չ արձագանք»: