
Ֆիլադելֆիայում ուժգին հրդեհ է բռնկել նավթավերամշակման գործարանում. NBC

Հունիսի 21-ի առավոտյան ուժգին հրդեհ է բռնկել Philadelphia Energy Solutions նավթավերամշակման գործարանում, որը գտնվում է Ֆիլադելֆիայի հարավային մասում: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը:
Նրա տվյալներով՝ գործարանի մերձակա թաղամասերի բնակիչները մի շարք պայթյուններ են լսել: Կրակի դեմ պայքարին մասնակցում են մի քանի տասնյակ հրշեջ մեքենաների անձնակազմեր:
Հնարավոր զոհերի վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել: Գործարանը պատկանում է Sunoco նավթընկերությանը, որի կենտրոնակայանը գտնվում է Ֆիլադելֆիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: