ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը:
Ոստիկանությունը լույս հունիսի 21-ի գիշերը ցրել է բազմահազարանոց հանրահավաքը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ:
Լսելով Սահմանադրական Դատարանի նորընտիր անդամ, հազար ներողություն՝ դատավոր Վահե Գրիգորյանի խոսքն ու նրա, ևս մեկ անգամ ներողություն, Նիկոլ Փաշինյանի նվիրյալների «մեկնաբանությունները» դատավոր, անդամ, նախագահ բառախաղերի մասին, մտածում ես արդյոք Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդություններում» նկարագրված աշխարհներից մեկու՞մ, Ռոդարիի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհու՞մ», թե՞ Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» ես գտնվում։
Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնեւ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը կրկին հիշատակված չէ։
Վլադիմիր Զելենսկին ծանոթացել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի շենքից, որը գտնվում է Կիեւի կենտրոնի Բանկովայա փողոցում, նոր շենք՝ «Ուկրաինայի տուն» տեղափոխվելու հայեցակարգին, որտեղ նախկինում եղել է Լենինի թանգարանը:
Անկարայի դատարանը հարյուրավոր ցմահ դատավճիռներ է կայացրել պաշտոնաթող զինվորականների նկատմամբ՝ 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձի գործի հերթական էպիզոդով:
Նրանք կոչ են արել կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը խստորեն պահպանելու հրադադարը և ձեռնպահ մնալու որեւէ սադրիչ գործողությունից՝ ներառյալ դիպուկահարների կիրառումից և շփման գծում ու սահմանում ինժեներական աշխատանքներից:
Փաստաբան Վահագն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ոստիկաններին կոչ է անում միանալ ցուցարարներին:
Թբիլիսիում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել:
Հոնկոնգի իշխանությունները մտահոգված են վայրի վարազների աճած գլխաքանակից, որոնք ավելի ու ավելի հաճախ են իջնում կանաչ բլուրներից եւ «հարձակումներ» սարքում մեգապոլիսի փողոցներում՝ առաջացնելով բնակիչների խուճապը:
Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Իրավական տեսանկյունից սա Սահմանադրության այլասերված մեկնաբանությունն է։ Չկա այդպիսի ճշմարտություն ու սա վկայում է երկրում իրավական աբսուրդի ժանրի ծաղկման մասին։ Եթե անգամ այդ մարդու ասածի մեջ լիներ 0,5 տոկոս ճշմարտություն, ապա ինքը չէ, որ պետք է երդման ժամանակ մեկնաբաներ միանձնյա ու ինքնահռչակեր ինքն իրեն։ Հանցակազմերի առկայության մասին էլ չեմ խոսում»։
«Այս ամենը տպավորություն է թողնում Ռուսաստանում, որ Քոչարյանի գործը շատ ձեռնտու է իշխանություններին՝ այն առումով, որ այն երկարի-երկարի, անընդհատ մոբիլիզացնեն կողմնակիցներին՝ փակելով կառուցողական ու գործնական աշխատանքի բացակայությունը։ Ընդհանուր տնտեսական իրավիճակը չի փոխում, սա է իրականությունը»։
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը զուտ քաղաքական նկատառումներով է արված:
«Ներքին թշնամիներ են նշանակվում սևերը, նախկին իշխանությունները, ղարաբաղցիները, արտաքին մեղավոր է նշանակվում ՌԴ-ն։ Իմ տպավորությամբ, այս իշխանությունը՝ հասկանալով, որ ձախողվել է՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքական դաշտում, տիրապետելով տեղեկատվության, որ բալանսը կտրուկ ձևով խախտվում է արտաքին քաղաքական դաշտում և արտաքին ռազմաքաղաքական միջավայրում, ուզում է նախապես մեղավորներ նշանակել՝ հնարավոր պատերազմի հնարավոր կորուստների պարագայում»։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի այսօրվա հայտարարությանը:
ՀՀ արտգործանախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոն այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
«Այս դեպքն այն դեպքն է, իմ կարծիքով, երբ դիվանագետը պետք է առնվազն տեղյակ պահեր, էլ չեմ ասում՝ խնդրեր ԱԳՆ-ին նման հանդիպում կազմակերպելու համար: Այդպես են աշխատում քաղաքակիրթ երկրներում»:
Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։
«Ակնհայտ է այն կեղծ պատճառաբանությունը, որով դատարանը փախավ խորհրդակցական սենյակ, նման բան ես իմ պրակտիկայում չեմ տեսել: Դատարանը լսեց մի կողմի բողոքը և հնարավորություն չտվեց մյուս կողմին ներկայացնել առարկություն, սա մրցակցային դատավարության կոպիտ խախտում է: Սա իրավական լուրջ հետևանքներ առաջացնող գործողություն էր դատարանի կողմից»:
«Կարծում եմ՝ նման օրակարգ պետք է չլինի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, և մենք դրա մասին խոսելու հնարավորություն այլոց համար պիտի չստեղծենք»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը:
Վահե Գրիգորյանն այսօր Ազգային ժողովի նիստում երդվելով թեև ստանձնեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, սակայն իր ելույթում նա բոլորովին այլ կարգավիճակ իրեն վերագրեց՝ Սահմանադրական դատարանի նախագահ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը ոչ միայն հրաժարական չի ներկայացրել, այլև ակտիվ հանդիպումներ է ունենում։
«Իմ պատկերացմամբ՝ քաղաքական պահանջը ծագեց այն պահից, երբ մեր երկրի ոչ ռեզիդենտ բաժնետերերը գիտակցեցին, որ Ազգային ժողովում և կառավարությունում ունենալով բավարար չափով տեղեր՝ չունեն այդ ներկայացուցիչները դատական համակարգում, ավելի կոնկրետ՝ դատարանում։ Հուշեցին իշխանություններին, որ կարող ենք իրականացնել վեթինգը և այդ ճանապարհով որոշակի մարդկանց ֆիլտրել դատական համակարգից և նրանց փոխարեն նշանակել դատավորներ»,- ասաց նա։
ԱԺ-ում այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացնելով նախարարության 2018 թվականի բյուջեով նախատեսված հաշվետվությունը՝ նշեց, որ պետք չէ իրենց համոզել, որ ժողովրդի վիճակը վատ է, քանի որ իրենք ժողովրդի կառավարությունն են։
Այսօր խորհրդարանում 107 կողմ և 4 դեմ ձայնով Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվեց փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը։
Երեկ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը, ԳՄ անդամ Ռուբեն Թադևոսյանը և Արտակ Զաքարյանը հանդիպել են Չինաստանի կոմունիստական կուսակցության միջազգային բաժնի եվրասիական երկրների դեպարտամենտի տնօրեն Ցյան Նայչենի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Թիան Էրլունը:
«Կան երկրներ, որոնց արտաքին քաղաքականությունը միտված է իրենց տնտեսական շահերի առաջխաղացմանը, օրինակ՝ Գերմանիան, կան երկրներ, որոնց արտաքին քաղաքականությունը միտված է իրենց կողմից դավանվող արժեքների տարածմանը, այդպիսին էր ժամանակին ԱՄՆ-ը, մասնավորապես՝ Օբամայի ժամանակ, կան երկրներ, որոնց արտաքին քաղաքականությունը միտված է երկրի անվտանգության ամրապնդմանը։ Եվ այս դասակարգման մեջ Հայաստանն ավելի շատ երրորդ խմբի մեջ է։
«Դեռևս չգիտեմ, թե վեթինգի մեջ ինչ չափանիշեր են լինելու, բայց այն, ինչը ես գիտեմ այս պահի դրությամբ, մտածել եմ, և այո՛, կանցնեմ։ Եթե չանցնեմ, առաջին մարդը, որը դրա մասին բարձրաձայնելու է, կլինեմ ես»,- նշեց Գ. Բեքմեզյանը։