
Թրամփը հայտարարել է, որ Իրանին հարվածներ չհասցնելու հրամանը տվել է դրանց սկսվելուց տասը րոպե առաջ

Միացյալ Նահանգները պատրաստ էին ուղղորդված հարվածներ հասցնել Իրանի երեք օբյեկտի, սակայն բառացիորեն վերջին պահին որոշեց չանցկացնել այդ գործողությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք պատրաստ էինք (Իրանի կողմից ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքի ոչնչացման համար) պատասխան հարված հասցնել երեք տարբեր օբյեկտների, երբ ես հարցրեցի՝ քանի մարդ կզոհվի (ԱՄՆ-ի այդ ռազմական գործողության հետեւանքով):
«150 մարդ, սըր»,-եղավ գեներալի պատասխանը: Հարվածից տասը րոպե առաջ ես այն կասեցրի…»,-գրել է նա իր Twitter-ում հաղորդել է ՏԱՍՍ-ը: