
British Airways ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Հորմուզի նեղուցի վրայով

British Airways բրիտանական ընկերությունը կդադարեցնի թռիչքները Հորմուզի նեղուցի եւ Օմանի ծոցի՝ Իրանի կողմից վերահսկվող օդային տարածությունում այն հանձնարարականներին համապատասխան, որոնք ավելի վաղ տարածել է ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի ֆեդերալ վարչությունը: Այդ մասին այդ ավիաընկերության ներկամյացուցիչները հունիսի 21-ի առավոտյան հայտնել են Reuters գործակալությանը:
British Airways-ում ընդգծել են, որ ձեռնարկվող միջոցները չեն հանգեցնի չվերթների չեղարկման: Այն ավիաերթուղիները, որոնք անցնում էին Իրանի օդային տարածությամբ, կվերանայվեն: Ամերիկյան ավիակարգավորիչն իր հանձնարարականները տարածել է հունիսի 20-ին այն մասին հաղորդագրություններից հետո, որ Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան Global Hawk հետախուզական անօդաչուն:
United Airlines ամերիկյան ավիաընկերությունն արդեն դադարեցրել է Նյույարքի (ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգ) եւ Հնդկաստանի Մումբայ քաղաքի միջեւ թռիչքները Իրանի օդային տարածքով: Նրա օրինակին արդեն հետեւել են եվրոպական ու ասիական մի քանի այլ խոշոր ավիաընկերություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: