Բաժիններ՝

Պուտինը պետական այցով Տաջիկստանում է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Տաջիկստան։ Պատվիրակության կազմում են նախարարությունների և տարբեր պետական գերատեսչությունների 20 ղեկավար, այդ թվում և երկու փոխվարչապետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Հոկտեմբերի 9-ին Պուտինը հանդիպում կունենա Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Ակնկալվում է ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթերի ստորագրում։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կրեմլը, Տաջիկստանում Պուտինը մասնակցելու է Ռուսաստան-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովին, որին մասնակցելու են նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։ 

Այս հանդիպմանը հաջորդելու է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որին ակնկալվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը։ Կրեմլից հայտնում են, որ Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք երկրների ղեկավարների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031