Բաժիններ՝

Նեթանյահուն կառավարության նիստ կհրավիրի Գազայում հրադադարի շուրջ համաձայնությունը վավերացնելու նպատակով

Իսրայելի կառավարությունը հոկտեմբերի 9-ին նիստ կգումարի՝ վավերացնելու Գազայում հակամարտության դադարեցման մասին համաձայնությունը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Սա մեծ օր է Իսրայելի համար։ Հինգշաբթի ես կառավարության նիստ կգումարեմ, որպեսզի վավերացնենք համաձայնությունը և Գազայից տուն վերադարձնենք մեր գերիներին»,- ասել է վարչապետը։

Կառավարության գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Իսրայելի բանակին և անվտանգության ծառայությունների աշխատակիցներին կատարած աշխատանքի համար՝ բարձր գնահատելով նրանց քաջությունը։

Շնորհակալության խոսքեր են ուղղվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով Գազայում խաղաղության հաստատման ծրագրի հեղինակն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031