Դեռ պարզ չէ՝ «Ծառուկյան» դաշինքը երբ է հանդիպելու ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտնեց, որ իրենք դեռ չեն հանդիպել Ա. Սարգսյանի հետ, և հանդիպումը պետք է նախաձեռնի Ա. Սարգսյանը, ոչ թե իրենք:
Դանիայում սկանդալ է բորբոքվում երկրի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենի շուրջը, որը նվեր է ստացել իր ծանոթ նավատիրոջից, ինչը դանիական օրենքներով կարելի է դասակարգել որպես կաշառք:
Հայաստանի նախագահի անվտանգության վարչության նախկին աշխատակից Արշակ Ղազարյանը, որը եղել է ինչպես նախագահներ Լեւոն Տեր Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ վարչապետ Արմեն Սարգսյանի թիկնապահը, մանրամասներ է պատմում Արմեն Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր աշխատանքային տարիների մասին։
Ջերմաչափը չափազանց կարևոր սարք է յուրաքանչյուր ընտանիքում, հատկապես հիվանդության ակտիվ տարածման սեզոնում: Վերջերս մի ընկերություն առաջ է քաշել «Քինզա» անունով մի նոր տեսակի ջերմաչափ, որը մարդու ջերմությունը չափելու հետ մեկտեղ, տեղեկացնում է, թե որ շրջանում են այդ պահին տարածված հիվանդությունները:
Թաիլանդի իշխանությունները բռնագրավել են թագավորության նախկին վարչապետ (2011-ից մինչեւ 2014 թվականը) Յինգլակ Չինավաթի միլիոնավոր դոլարներ գնահատվող հաշիվներն ու ունեցվածքը, որը հայրենիքում հեռակա կարգով հինգ տարվա բանտարկության է դատապարտված անփութության համար:
Լեհաստանի Սենատն օրենք է ընդունել, որի համաձայն, արգելված է հիշատակել, որ նացիստական համակենտրոնացման ճամբարները լեհական էին։
Բոլիվիայում շուրջ 50 հազար մարդ է տուժել հեղեղումների եւ տեղատարափների պատճառով:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությունը և դրա ընթացքում Հայոց ցեղասպանության ու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված հայտարարությունները հայտնվել են թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Կանադայի Սենատը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել այն օրինագծին, որի համաձայն ազգային օրհներգի տեքստում կկատարվեն «գենդերային տեսակետից չեզոք» փոփոխություններ:
Այսօր գործադիրի նիստում հավանություն տրվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նախագիծը` կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից:
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Այո, կիրթ է, օժտված է բարձր ինտելեկտով, բազմաթիվ բնագավառներում խորը գիտելիքներ ունի, անկեղծ է, բայց…»: Այսպես է սկսվում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին վերջին օրերին տրվող գնահատականների մեծ մասը: Ամենահետաքրքիրը, սակայն, սկսվում է «բայց»-ից հետո:
Սիրիական բանակը հունվարի 31-ին հետ է մղել «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների գրոհները Դեյր Զոր նահանգային կենտրոնի (Դամասկոսից 420 կիլոմետր) շրջակայքում։
Ճապոնիայի Սապպորո քաղաքի ծերանոցներից մեկում բռնկած հրդեհը խլել է նրա 16 կենվորներից 11-ի կյանքը:
Ինքնապաշտպանության քրդական ուժերի մարտիկները թուրք զինվորների ու նրանց դաշնակից խմբավորումների դեմ երեք հատուկ գործողություն են անցկացրել Աֆրինի շրջանում, սպանվել են 15 զինծառայողներ ու վարձկաններ:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը 1,5 տարով երկարաձգել է երկրում մոտավորապես 7 հազար սիրիացի փախստականների մնալու թույլտվությունը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մարտի 1-ին մասնակցելու է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով ցույցին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մեկնում է Ղազախստան։ Փետրվարի 1-2-ին Ալմաթիում կայանալու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Մասնակցելու է նաեւ «Թվային օրակարգ․ գլոբալիզացիայի դարաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին։ Պատվիրակության կազմը մեծ չի լինելու՝ վարչապետը, Վաչե Գաբրիելյանը, Շավարշ Քոչարյանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատասենյակում ո՞ւմ նկարն է փակցված՝ հարցրինք կառավարության մեր աղբյուրին: «Սերժ Սարգսյանի»: Սերժ Սարգսյանի աշխատասենյակում ո՞ւմ նկարն է փակցված՝ հարցրինք նախագահականի մեր զրուցակցին։ «Ինչպես նկատել եք` ոչ մեկի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Ծառուկյան» խմբակցությունը ամբողջ կազմով բոյկոտել էր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը:
Որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Ուկրաինայից 50 միավոր РК-2С և РК-2ОФ տեսակի կառավարվող հակատանկային հրթիռ է գնել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երկուշաբթի օրը հանդիպեց ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների հետ, իսկ «Ծառուկյան» դաշինքի եւ «Ելքի» հետ հանդիպումը հետաձգվում է:
«Բայց սա ամենավատը չէ, ինչ պատահել է և պատահելու է Թրամփի վարչակազմի օրոք»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս ընդդիմադիր գործիչ Անդրեյ Պիոնտկովսկին:
Դուբայի քաղաքապետարանը գործարկել է աղբից էլեկտրականություն ստանալու ընդգրկուն ծրագիր՝ Waste to Energy (WTE)-ը, դրա կարողությունները կբավականացնեն տարեկան 120 հազար տուն «մաքուր էներգիայով» ահպահովելու համար:
Թուրքիայի Քոջաելի նահանգում ձերբակալվել է 82-ամյա մի տղամարդ, ով մեղադրվում է շանը բռնաբարելու մեջ:
Economist Intelligence Unit-ը հունվարի 31-ին հրապարակել է 2017թ-ի ինդեքսը, որում անդրադարձ է կատարվել աշխարհի 165 երկրների ժողովրդավարական վիճակին և ԶԼՄ-ների ազատությանը:
«Օրինակ, կարող է՝ մի մարդ լիներ նախագահի թեկնածուն, որ անմիջապես համաձայներ, և որևիցե խնդիր չառաջանար։ Հիմա տվյալ թեկնածուի դեպքում գործում է այդ աշխատաոճը՝ հանդիպել, զրուցել»։
Վերջերս փորձառու հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելը գրեց գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի ընդարձակ կենսագրությունը, որը հրատարակել է «Հարփեր Քոլինզ» հրատարակչությունը: Գիրքը վերնագրված է՝ «Խաղացողը. ինչպես առանց գրոշի մնացած Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիզմի պատմության մեջ ամենախոշոր գործարարը»:
Բրիտանացի բանաստեղծուհի, գրող եւ մանկական գրքերի հեղինակ Հելեն Դանմորը (1952-2017) հունվարի 30-ին «Կոստա» (Costa Book Award) գրական մրցանակին է արժանացել 2017 թվականի լավագույն գրքի համար:
Սփյուռքի մարդկային, սոցիալական և ֆինանսական կապիտալը հաճախ դիտարկվում է որպես զարգացման ռեսուրս ծագման երկրի կամ հայրենիքի համար, որը ներդրումների կարիք ունի:
Ամերիկյան Chevron-ը եւ ֆրանսիական Total-ը նավթի խոշոր հանքավայր են հայտնաբերել Մեքսիկական ծոցի ամերիկյան մասում: