«Ռուսաստանի ամբողջ վերնախավին պատերազմ է հայտարարվել. ցանկը նախազգուշական է». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԱՄՆ ֆինանսների նախարարությունն օրերս մի զեկույց հրապարակեց: Զեկույցում ընդգրկված էին Ռուսաստանի գործարար ու քաղաքական դաշտի այն ներկայացուցիչները, որոնք կարող են ապագայում հայտնվել հնարավոր պատժամիջոցների տակ: «Կրեմլյան զեկույցում» 210 անձ է ներառվել՝ այդ թվում հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը եւ Սերգեյ Գալիցկին:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ցանկը նախազգուշական է:

«Այն հոգեբանական որոշակի պրեսինգի նպատակ ունի: Այսինքն՝ ցույց տալ, որ բոլոր մարդիկ, ովքեր ընդգրկված են այդ ցուցակում, ուղղակիորեն կապված լինելով Վ. Պուտինի վարչախմբի հետ, փորձեն հնարավորինս վերանայել իրենց գործունեությունն ու մոտեցումները: Այդ մարդիկ այժմ նման են շարժվող թիրախների: Թեեւ նրանց նկատմամբ սանկցիաներ չեն կիրառվում, բայց ցանկացած պահի կարող են վերածվել թիրախի, որոնց հանդեպ կարող են կիրառվել այդ սանկցիաները՝ սկսած ԱՄՆ մուտքի արգելքից, վերջացրած ակտիվների սառեցմամբ:

Այդ թվում կարող են խնդիրներ լինել արեւմտյան բանկային եւ վարկային ռեսուրսների մատչելիության առումով: Կարող են արգելել իրենց հետ առհասարակ գործարքներ կնքել: Իսկ եթե սանկցիաներից հետո գործընկեր կազմակերպությունները նրանց հետ գործ ունենան, իրենք եւս պատժամիջոցների կենթարկվեն»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ դեռ վաղ է ասել, թե վերոնշյալը որքանով կազդի ՀՀ-ի վրա. «Բայց պարզ է, որ ՀՀ-ի տնտեսությունը, իշխանությունները բավականին սերտաճած են ՌԴ-ի որոշ տնտեսական շրջանակների հետ: Այդ ցուցակում գտնվող որոշ տնտեսվարողների, օլիգարխների գործունեության նկատմամբ եւս հետաքրքրություններ ունեն:

Կան մարդիկ, ովքեր ծրագրում են ՀՀ-ում ներդրումներ իրականացնել: Եթե սանկցիաներ եւ կապիտալի սառեցում լինի, եւ նրանք ֆինանսական ռեսուրսների պակաս զգան, բնականաբար, այդ փաստն իր ազդեցությունը կունենա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս