Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն ՄԱԿ-ից պահանջել է հակազդել Կորեական թերակղզում ԱՄՆ-ի «վտանգավոր խաղերին»

ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն նամակ Է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին՝ պահանջելով հակազդել Կորեական թերակղզում ԱՄՆ-ի «վտանգավոր խաղերին», որոնք, նրա կարծիքով՝ կարող են հանգեցնել համաշխարհային մասշտաբի միջուկային աղետի: Այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

«Եթե միջկորեական հարաբերությունների բարելավման եւ լարվածության թուլացման այսքան դժվարությամբ ձեռք բերված մթնոլորտը խախտվի ԱՄՆ-ի մեքենայությունների պատճառով, որը միջուկային պատերազմ սանձազերծելու համար զենք է տեղափոխում Կորեական թերակղզի եւ նրա հարեւան շրջաններ, Վաշինգտոնը երբեք չի կարողանա խույս տալ դրա պատասխանատվությունից:

ՄԱԿ-ը, բնականաբար, չպետք է լռություն պահպանի ԱՄՆ-ի վտանգավոր խաղերի նկատմամբ, որոնք սրում են տարածաշրջանի իրադրությունը եւ կարող են աշխարհը ներքաշել միջուկային աղետի մեջ»,-ասված է նամակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս