Հայաստանի մարզերում կառանձնացվեն զբոսաշրջային գյուղեր. որո՞նք են ցանկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Էկոնոմիկայի նախարարության՝ հանրային քննարկման ներկայացված նախագծից տեղեկանում ենք, որ Հայաստանի տասը մարզի մի շարք բնակավայրեր ճանաչվելու են զբոսաշրջային գյուղեր։ Նպատակներից մեկը տնտեսական զարգացումն է։ Ըստ նախագծի հեղինակների, կստեղծվեն հավելյալ աշխատատեղեր, կբարելավվի բնակիչների կենսամակարդակը, կապակենտրոնացվեն զբոսաշրջային հոսքերը Երևանից դեպի մարզեր և այլն։ Մյուս կողմից՝ տեղի կունենա մշակութային ու պատմական արժեքների, ինչպես նաև՝ ավանդույթների հանրահռչակում և պահպանում։

Այսպիսով՝ Արագածոտնի մարզի Բյուրական, Ոսկեվազ, Օշական, Ալագյազ, Սաղմոսավան, Եղիպատրուշ, Արարատի մարզի Հնաբերդ, Լանջազատ, Ուրցաձոր, Ղուկասավան, Լուսառատ, Արմավիրի մարզի Տարոնիկ, Առատաշեն, Վանանդ, Բաղրամյան, Արաքս, Գեղարքունիքի մարզի Ծաղկունք, Կալավան, Հայրավանք, Նորատուզ, Լճաշեն, Արտանիշ, Լոռու մարզի Դսեղ, Դեբեդ, Հաղպատ, Սանահին, Օձուն, Ֆիոլետովո, Կոտայքի մարզի Գառնի, Լեռնանիստ, Բջնի, Արզական, Հանքավան, Շիրակի մարզի Ջաջուռ, Վահրամաբերդ, Վարդաղբյուր, Սառնաղբյուր, Ամասիա, Սյունիքի մարզի Տաթև, Խնձորեսկ, Քարահունջ, Աղիտու, Տեղ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ, Հերհեր, Արտավան, Գոմք, Գլաձոր, Տավուշի մարզի Ենոքավան, Գոշ, Հաղարծին, Աղավնավանք, Կողբ բնակավայրերը կդառնան զբոսաշրջային գյուղեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031