Բաժիններ՝

Թիլերսոնը Մադուրոյին խորհուրդ է տվել տեղավորվել Կուբայում

ԱՄՆ-ը Վենեսուելայում վարչակարգի փոփոխում չի պահանջում, բայց կարծում է, որ նախագահ Մադուրոյի կամավոր հեռանալը կլիներ ճգնաժամի լուծման ամենապարզ տարբերակը, փետրվարի 1-ին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Նա կարծում է, որ Վենեսուելայի ղեկավարը պաշտոնաթողությունից հետո կարող է մեկնել իր բարեկամների մոտ Կուբա։ «Նախագահ Մադուրոն կարող էր ընտրել պարզապես հեռանալը, դա կլիներ ամենապարզ տարբերակը: Բայց դուք գիտեք՝ մենք հանդես չենք գալիս վարչակարգի փոփոխման կամ նախագահ Մադուրոյի հեռանալու օգտին, մենք նրան կոչ ենք անում վերադառնալ Սահմանադրության կատարմանը»,- ասել է Թիլերսոնը՝ Օսթինում ելույթ ունենալով Տեխասի համալսարանում:

«Եթե նա շատ ծանր վիճակում հայտնվի, համոզված եմ՝ նա բարեկամներ ունի Կուբայում, նրանք կարող են նրան լավ կալվածք (hacienda) առաջարկել լողափին, եւ նա լավ կապրի այնտեղ»,- հավելել է ԱՄՆ-ի պետքարտուղարը՝ դահլիճի ծիծաղի ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս