Բաժիններ՝

Մեծ հպարտությամբ եմ հայտարարում, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը ստորագրել են մեր խաղաղության ծրագրի առաջին փուլը․ Թրամփ

Ես մեծ հպարտությամբ եմ հայտարարում, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը ստորագրել են մեր խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Սա նշանակում է, որ բոլոր պատանդները շատ շուտով կազատվեն, և Իսրայելը կհեռացնի իր զորքերը համաձայնեցված գծի վրա՝ որպես առաջին քայլ դեպի ուժեղ, կայուն և հավերժական խաղաղություն։ Սա մեծ օր է արաբական և մուսուլմանական աշխարհի, Իսրայելի, բոլոր հարևան երկրների և ԱՄՆ-ի համար։

Մենք շնորհակալություն ենք հայտնում Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդներին, որոնք մեզ հետ աշխատեցին այս պատմական և աննախադեպ իրադարձությունը իրականություն դարձնելու համար»,-գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031